«Չայխանան» տարածաշրջանային մեդիա հարթակ է, որն անդրադառնում է Հարավային Կովկասի կանանց, փոքրամասնությունների խմբերին, գյուղական եւ հակամարտությունից տուժած համայնքների խնդիրներին: Այս մուլտիմեդիա հարթակը փորձում է մարդկային պատմությունների միջոցով լուսաբանել անտեսված խմբերի խնդիրները։
«Չայխանան» յուրաքանչյուր երկու ամիսը մեկ հրապարակում է նոր թողարկում, որտեղ վավերագրական լուսանկարչության, մուլտիմեդիա պատմությունների և ֆիլմերի միջոցով անդրադարձ է կատարում յուրօրինակ թեմաների` միգրացիայից մինչեւ առեւտուր:
«Չայխանա» կամ «Թեյարան անունը խորհրդանշական է․ տարածք, որտեղ մարդիկ հավաքվում են պատմություններով, գաղափարներով եւ փորձառությամբ կիսվելու համար:
Այս մեդիա հարթակը նպաստում է երիտասարդ, տաղանդավոր լրագրողների կարողությունների զարգացմանը` ներդրում կատարելով կրթական ծրագրերում եւ պատրաստելով մեդիա պրոֆեսիոնալների հաջորդ սերունդը:
The leading cross-border documentary platform shifting perspectives and challenging social norms.
Ազատ խոսքը հանդիսանում է «Չայխանայի» որդեգրած հիմնարար սկզբունքներից մեկը, ուստի մենք նյութերը չենք ենթարկում գրաքննության, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է անձնական վիրավորանք։ Հաշվի առնելով մեր լրագրողական ցանցի աշխարհագրությունը՝ մեր նյութերում կարող են օգտագործվել այնպիսի եզրեր, որոնք ընդունելի չեն Հարավային Կովկասում եղած կոնֆլիկտների բոլոր կողմերի համար: Նման եզրերը հեղինակներինն են եւ ոչ թե «Չայխանայի» խմբագրությանը: