Առաջին բուժօգնություն` տարեցներին
դիտումներ` 1646
լեզու: 

Տարիների ընթացքում անգիր արած հասցեներով բուժքույր Մարսելա Սարգսյանը շաբաթը մեկ այցելում է իրեն կցված 50 միայնակ ծերերի։ Սովորության համաձայն, նա դուռը ծեծում է և միանգամից ներս մտնում (միայնակ ծերերը դուռը ներսից չեն կողպում)։ Տեղավորվելով դռան ամենամոտ աթոռներից մեկում` բուժքույրն անցնում է աշխատանքի։ Շատ հաճախ բուժզնումն ավարտելուց հետո, շահառուները չեն ուզում բաց թողնել բուժքրոջը։ Նրանք, մոռանալով գանգատների մասին, սկսում են իրենց անվերջ պատմությունները։ Բուժքույրերից մեկը կատակով ասում է, որ միայնակ ծերերը դեղերից բացի նախ և առաջ զրույցի կարիք ունեն։

Արդեն 12 տարի է, ինչ Ստեփանակերտում գործող «Հանգանակ» ՀԿ-ն ամերիկյան «Հայ կանանց բարեկեցության միության» աջակցությամբ Ստեփանակերտում ապրող 200 միայնակ ծերերի բժշկական և սոցիալական աջակցություն է ցուցաբերում։ Բուժսպասարկումն իրականացնում են 5 բուժքույրեր և մեկ բժիշկ-թերապեվտ։ Բուժսպասարկման շրջանակներում 200 շահառուները ապահովվում են անհրաժեշտ դեղորայքով, որոնց մի մասն էլ տրամադրում է քաղաքային պոլիկլինիկան։ 
73-ամյա Դավթյան Ժուլիետան 2-րդ կարգի հաշմանդամ է։ Տառպում է հոդացավերով ու հիպերտոնիկ հիվանդությամբ։ 9-րդ տարին է օգտվում է «Հանգանակ»-ի ծառայություններից։
Թովմասյան Վերան 60 տարեկան է, 3-րդ կարգի հաշմանդամ։ 3 տարի առաջ ինսուլտ է տարել։ Նա բժշկի օգնությամբ նորից սկսել է սովորել այբուբենն ու խոսել։ «Հանգանակ»-ի բուժքույրերի աջակցությամբ տիկին Վերան բավականին արագ ոտքի է կանգնել։
Լինան, ով այս ծրագրի կոորդինատորն է, առանձնացնում է դեղերն ըստ հիվանդների դեղատոմսերի, որպեսզի բուժքույրերը բաժանեն իրենց հաշվառուներին։
Սարգսյան Ժենյան Սումգայիթից փախստական է։ 90-ամյա կինը հիպերտոնիայի պատճառով 3 տարի է` տնից չի կարողանում դուրս գալ։
Վալյա Առաքելյանը 5 տարի առաջ կոտրել է աջ ոտքը, որից հետո բարդություններ են առաջացել: Այսօր նրա մեկ ոտքը մյուսից մի քանի սանտիմետր ավելի կաճ է: Տիկին Վալյան նախկինում պարուհի է եղել։Նա 20 տարի պարել է ԼՂԻՄ-ի պետական երգի ու պարի անսամբլում։
Բացի տնային այցելություննեից, բժիշկը հիվանդներին ընդունում է նաեւ կազմակերպության գրասենյակում: Այստեղ հիմնականում կատարվում է նախնանական զննում, իսկ անհրաժաշտության դեպքում ավելի մանրամասն հետազոտության համար ուղեգրով ուղարկում են պոլիկլինիկա:
Ագնեսա Հարությունյանը 83 տարեկան է, տառապում է հիպերտոնիա ու դիաբետ հիվանդություններով։
Իսկ Դադայան Նորան` 90: Բաքվից փախստական է եւ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Վերջին տարիները տառապում է արտրիտով ու արտրոզով։ Տեղաշարժվում է ձեռնափայտի օգնությամբ։

This material may contain terms, which are not favored by all the parties of the dispute/conflict. Terms used in a material belong to the author and not Chai-Khana.

 

Չայխանա
Մեր մասին
|
© Հեղինակային իրավունքներ