Խելախոսները` խելացի կառավարման համար
Ուշադրություն
դիտումներ` 1736
լեզու: 

Հայաստանի ամենաաղքատ քաղաքի` Գյումրիի համար խելախոսները(սմարթֆոնները) հաղորդակցության միջոցից բացի առաջիկայում կարող են դառնալ նաև սոցիալական պայմանների բարելավման հնարավորություն։Գյումրեցի 16-ամյա Ռաֆայել Սահակյանը և Սարգիս Եղոյանը, «Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոնի» փորձագետների հետ միասին, ստեղծել են տան էլեկտրականությունը, օդափոխությունը և ջեռուցումը կառավարող` «բոլորը մեկում» սկզբունքով աշխատող համակարգ: Այն ղեկավարվում է սմարթֆոն հավելվածի օգնությամբ:

«Խելացի տուն» անունը ստացած համակարգը հնարավոր է բեկումնային լինի եւ ընդգրկի Գյումրին Տեղեկատվական Տեխնոլոգիաների համաշխարհային քարտեզում:  ՏՏ-ն Հայաստանի տարեկան 20 տոկոս աճ ունեցող, ամենաարագ զարգացող ոլորտն է, որը  շատ գրավիչ է օտարերկրյա ներդրողների համար։

Չայխանա
Մեր մասին
|
© Հեղինակային իրավունքներ