Երկաթյա կամքով բազկամարտիկը
Ուշադրություն
դիտումներ` 5927
լեզու: 

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած չեզոք գոտում 2014-ի ամռանն ընկերոջը փրկելիս Հայաստանի զինված ուժերի մայոր Սարգիս Ստեփանյանը ծանր վիրավորվեց: Պայթյունի պատճառով նա կորցրեց ոտքերը և աջ ձեռքը։ 

Սակայն կյանքի նոր մարտահրավերները և փորձությունները չեն ընկճել Ստեփանյանի խիզախ ոգին։ 31-ամյա Սարգիսնն ամեն ինչ սկսել է նորից. սովորել գրել ձախ ձեռքով, մեքենա վարել պրոթեզներով, պրոֆեսիոնալ սպորտով զբաղվել և այլն: Այժմ Սարգիսը բազկամարտի Աշխարհի և Եվրոպայի պարալիմպիկ խաղերի չեմպիոն է։ Նա այն քչերից է, ով շարունակում է ծառայել Զինված ուժերում, գիտելիքներն է փոխանցում երիտասարդ սերնդին և իր կերպարով ոգեշնչում շրջապատին:

Չայխանա
Մեր մասին
|
© Հեղինակային իրավունքներ