Արթուր Սուքիասյան

Ծնվել է Գյումրիում, անկախ հայ վավերագրող է ։Մասնակցել է միջազգային վարպետության դասերի, կինոսեմինարների, կինոպրոդյուսեր և հետազոտող է աշխատել։ 2017-ին եղել է Լոս Անջելեսի կինոարվեստի դպրոցի (Հարավային Կալիֆորնիայի համալսարան) վավերագրության միջազգային աշխատարանին մասնակցելու համար տարբեր երկրներից ընտրված 12 ռեժիսորներից մեկը։ Նրա առաջին լիամետրաժ աշխատանքը` «Մեր Ատլանտիդան», ցուցադրվել է մի շարք միջազգային փառատոններում, այդ թվում` Տորոնտոյի «Նուռ» ՄԿՓ-ում, որտեղ լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել՝ արժանանալով նաև «Հանդիսատեսի ընտրություն» մրցանակին։
Սուքիասյանի նոր կարճամետրաժ վավերագրական ֆիլմի` «Վերքի» համաշխարհային պրեմիերան կայացել է 2019-ին Visions du Re'el ՄԿՓ- ում (Շվեյցարիա) ։ ֆիլմը վերջերս շահեց լավագույն ֆիլմի համար սահմանված մրցանակ` Թբիլիսիի CineDOC ՄԿՓ-ի « Կովկասը կիզակետում»  մրցութային ծրագրում, իսկ Ոսկե ծիրան ՄԿՓ-ում արժանացավ Հայաստանի անկախ կինոգործիչների համայնքի «Իրական կյանքի լավագույն սինեմատիկ պատկեր» մրցանակին:

պատմությունները

Chai-khana Survay