Նելլի Շիշմանյան

Նելլի Շիշմանյանը ֆրիլանս ֆոտոլրագրող է, ով իր կարիերան սկսել է 2006-ին՝ ֆոտոլրագրության մասին World Press Photo–ի կազմակերպած սեմինարին մասնակցելուց հետո։ Չնայած Շիշանյանը դիրիժորի մագիստրոսի կոչում ունի, նա մասնակցել է լուսանկարչության վերաբերյալ միջազգային և տարածաշրջանային բազմաթիվ նախագծերի, և ութ տարվա ընթացքում նրա աշխատանքները ցուցադրվել են Հայաստանում, Վրաստանում և Թուրքիայում։ Նա համագործակցել է ArmeniaNow և «Հետք» պարբերականների հետ, և նրա լուսանկարները հրապարակվել են World Press Photo–ում, Newsweek Russia–ում, «Огонёк» և National Geographic Traveler – Armenia և այլ ամսագրերում։ 2012-ին նա ստացել է Հայաստանում Բրիտանական խորհրդի Նա/Նե մեդիամրցանակաբաշխության առաջին մրցանակը։ Ներկայում նա MyAngle նախագծի հայաստանյան համակարգողն է։