ԱՅՍՏԵՂ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՀՈՂ ՉԿԱ
Ուշադրություն
դիտումներ` 2546
լեզու: 

Երբեմն այն թվում է մի տարօրինակ և ահավոր թագավորություն, ուր հողը ոչ թե կյանք այլ մահ է ծնում։ Վասիլի Գրոսման, «Տպագրություններ Հայաստանից» 

 

Մահվանից անմիջապես առաջ` վաղ 60-ականներին, Սովետական Հայաստան ճանապարհորդելիս Վասիլի Գրոսմանը, թեեւ գտնվում էր իր երկրի սահմանների ներսում, այնուամենայնիվ, օտարական էր: Սահմանները կարեւոր են մեզ համար. դրա հետեւում անհայտն է` հայտնիի կոնտեքստում: Մենք ստեղծել ենք համակարգ, որի մեջ պետք է հետեւենք սահմաններին․ դրանք անցնելը երբեք էլ անիմաստ չէ, անասունների համար եւս։

2013 թվականի ամռանը անասունը թափառում էր Հայաստանը եւ Թուրքիան բաժանող բարձրավանդակի մոտերքում: Թուրքիայի կողմից փակված այս սահմանը 1993-ից սկսած հսկվում է ռուս զինվորների կողմից` Հայաստանի համաձայնությամբ: Անասունի նպատակները հայտնի չեն, իսկ անասունի ճակատագրի շուրջ հակասությունները` շատ․ ներառյալ այն` արդյոք կով էր, թե ոչխար: Սակայն միայն հայտնի է, որ թուրք հովիվը գնացել էր փնտրելու իր անասունին վերոնշյալ սահմաններում եւ մահացել բարձրավանդակի մոտ: Արդյոք անասունը կամ հովիվը հատել են Հայաստանի սահամանը, պարզ չէ: Անպատասխան է նաեւ նրա ընտանիքին տանջող հարցը` ինչու սպանվեց: 

Չայխանա
Մեր մասին
|
© Հեղինակային իրավունքներ