Բազմազանություն միավորող հավատը
Ուշադրություն
դիտումներ` 2927
լեզու: 

Ազգությամբ տաջիկ Հիքոյաթ Մանասյանն ու նրա ամուսին Էդուարդ Մանասյանը Հայաստանի Բահայի համայնքից են: Բահային աշխարհի երիտասարդ կրոններից է, որը սկզբնավորվել է Պարսկաստանում` 19-րդ դարում: Միաստվածական այս հավատի նպատակը կրոնների և մարդկության միասնությունն է:

Հիքոյաթի եւ էդուարդի առօրյայում, մասնագիտական աշխատանքից զատ, մեծ տեղ է զբաղեցնում հոգևոր գործունեությունը: Համայնքի կյանքում կարևոր բաղադրիչ է կրթությունը, երեխաներին ու պատանիներին մասնագիտական ընտրության հարցում աջակցելն ու ոգեշնչելը: Հիքոյաթն ու Էդուարդը, համայնքի այլ ներկայացուցիչների հետ, տարբեր մասնագիտական հաստատություններում` գործարաններում, արհեստանոցներում և արվեստանոցներում, հանդիպումներ են կազմակերպում, որտեղ պատանիները ծանոթանում են զանազան մասնագիտությունների եւ փորձում են սեփական ընտրությունը կատարել: 

Չայխանա
Մեր մասին
|
© Հեղինակային իրավունքներ