Չկորցնելով հույսը
Ուշադրություն
դիտումներ` 4539
լեզու: 

Վազգեն Զոհրաբյանը 10 տարեկան էր, երբ 1991-ին միացավ Հայ Ավետարանական համայնքին։ Սա անսովոր որոշում էր, քանի որ 1990-ականների սկզբին իր ընտանիքը, շատ հայերի նման, Խորհրդային Միության փլուզումից հետո հնարավորություն ստացավ կրկին վերադառնալ հազարամյա պատմություն ունեցող Հայ Առաքելական եկեղեցուն։ Վերապատվելի Զոհրաբյանը թեև գնահատում է հավատքի այդ սկզբունքները, սակայն նա որոշեց իր համար ընտրել քրիստոնեության Բողոքական ուղղությունը։

Հայ Ավետարանական եկեղեցու արմատները գալիս են Կոստանդնուպոլսից, երբ 1800-ականների սկզբին ինտելեկտուալ եւ հոգեւոր զարթոնքը ցնցեց Կոստանդնուպոլիսը: Հայ առաքելական եկեղեցու ռեֆորմիստները, արտաքսվելով` 1846-ին ստեղծեցին առանձին համայնք և եկեղեցի, եւ որին միացան ականավոր ինտելեկտուալ գործիչներ:

Վերապատվելի Զոհրաբյանը հիմա 37 տարեկան է, եւ հպարտանում է այդ արմատներով եւ վերհիշում է դրանք, երբ որպես հովիվ ելույթ է ունենում Ավետարանական հավատքի եկեղեցու Աբովյանի համայնքի առջեւ:

Ավետարանական-բողոքական ուղղության հետեւորդները կազմում են Հայաստանի բնակչության շուրջ 1 տոկոսը եւ նրանց դեռեւս վերաբերվում են վերապահումով: Աբովյանի բնակիչները հարգում են Զոհրաբյանի ներգրավածությունը համայնքի կյանքում, հատկապես տարեցներին օգնություն տրամադրելու հարցում: Եկեղեցին աջակցում է ծերանոցին, որը դժվարությամբ է կարողանում գոյատեւել:


Սեպտեմբեր 2018, Հավատք եւ Կրոն

Չայխանա
Մեր մասին
|
© Հեղինակային իրավունքներ