Գյումրի. 38 ժամ փլատակներում
Ուշադրություն
դիտումներ` 1038
լեզու: 

1988֊ին, երբ լուսանկարիչ Մխիթար Խաչատրյանը գնաց Գյումրի` վավերագրելու երկրաշարժը, նա պատրաստ չէր այն ամենին, ինչը ծավալվում էր իր աչքերի և տեսախցիկի առջև։ Համատարած հուսալքման և ավերակների մթնոլորտում այն ժամանակ 28֊ամա Խաչատրյանը լուսանկարեց երկրաշարժից փրկված մի մոր` իր երեք երեխաների հետ։ Հրապարակվելուց հետո լուսանկարը տարածվեց ողջ աշխարհով և դարձավ ինչպես հուսահատության, այնպես էլ կյանքի խորհրդանիշ։

Լուսանկարում Մարինե Նուրոյանն էր, ով հիմա արդեն 60 տարեկան է։ Լուսանկարն արվել էր 1988 թվականի դեկտեմբերի 9֊ին, երբ Մարինեն և իր երեք երեխաները նոր էին դուրս հանվել փլատակներից՝ մնալով այնտեղ 38 ժամ։

Լուսանկարչի եւ իր հերոսի միջեւ կապը տարիների ընթացքում բարեկամության վերածվեց: Երկրաշարժից 20 տարի անց Խաչատրյանը կրկին լուսանկարեց Մարինեին ՝ այս անգամ արդեն թոռների հետ։

Չայխանա
Մեր մասին
|
© Հեղինակային իրավունքներ