Հիշողությունների պահապանը
Ուշադրություն
դիտումներ` 1313
լեզու: 

63-ամյա Ալվարդ Լազարյանն իր սերը, հարգանքը, ուշադրությունը, զայրույթը, ցասումը, նպատակներն ու երազանքները խտացրել է Հանրային Հեռուստաընկերության արխիվի փոքր սենյակի խունացած ժապավենների վրա: Հիմա մեծագույն հոգատարությամբ ու խնամքով պահում է «երեկվա օրը», որ այսօր արխիվ ունենանք: Կադր առ կադր հավաքել ու կուտակել է Հայաստանի մոտ կեսդարյա հիշողությունները, որն ամփոփված է 40մ քառակուսի տարածքում: Մութ դարակներում հերթով շարված են տեսաերիզների բոլոր այն սերունդները, որոնց վրա Ալվարդը տարիներ շարունակ հավաքել ու պահպանել է Հայաստանի պատմությունը` աշխարհում այն տարածելու համար:

Տասնյակ կիլոմետրերով ձգվող ժապավանները պատմում են ոչ միայն Հայաստանի, այլեւ Ալվարդի պատմությունը, որը գուցե գիրք չդառնա, բայց նրան հավատարիմ մնացած երիզները դեռ երկար կպատմեն իրենց տիրուհու մասին:  

Ալվարդ Լազարյանը 36 տարեկան ինժեներ էր, երբ եկավ Հանրային Հեռուստաընկերություն: Սկզբում նրա այստեղ հայտնվելը անհրաժեշտություն էր` պետք է գումար վաստակեր սահմանից Երեւան տեղափոխված ծնողների մասին հոգ տանելու համար: Հետո դարձավ հաճելի սովորություն, հիմա այն վերածվել է մի ամբողջ կենսակերպի: Ալվարդի համար շատ կարեւոր են արխիվային սենյակում կուտակած տեսաերիզներն ու դրանց վրա թանձրացած հիշողությունները:

Չայխանա
Մեր մասին
|
© Հեղինակային իրավունքներ