Խորհրդային գյուղտեխնիկայի վերջին շունչը
դիտումներ` 1785
լեզու: 

Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի 80 տոկոսը խորհրդային ժամանակաշրջանի է, որի գերակշռող մասը մաշվածության պատճառով դժվարությամբ է աշխատում, մի մասն էլ արդեն շարքից դուրս է եկել: Գյուղատնտեսական աշխատանքների համար գյուղացիները վարձակալում են մասնավոր տրակտորներ ու կոմբայներ, որոնց ծառայության դիմաց էլ վճարում են հիմնականում գարնանը՝ բերքահավաքից հետո: Տեխնիկայի բացակայության պատճառով հաճախ չեն մշակվում հողատարածությունները: Դրամաշնորհներով ձեռք բերված նոր գյուղտեխնիկան էլ տրվում է այն համայնքներին, որտեղ կազմավորվել են կոլեկտիվ տնտեսություններ, իսկ դրանց թիվը Հայաստանում շատ քիչ է:

 

Չայխանա
Մեր մասին
|
© Հեղինակային իրավունքներ