Ախալքալաքի կին լրագրողները կոտրում են կարծրատիպերը եւ լրացնում ինֆորմացիոն բացը
Ուշադրություն
դիտումներ` 2347
լեզու: 

Երեք տարի առաջ, երբ վրացական «Հարավային դարպաս»  լրատվամիջոցը փակեց հայկական խմբագրությունը Ախալքալաք քաղաքում, 5 հայ կին լրագրող` Ռիմա Ղարիբյանը, Աղունիկ Այվազյանը, Քրիստինա Մարաբյանը, Շուշանիկ Շիրինյանը եւ նրանց միացած Ջուլիետտա Տոնականյանն ու Անի Մինասյանը, կորցնելով իրենց նախկին աշխատանքը` համախմբվեցին ու հիմնեցին սեփական անկախ լրատվամիջոցը՝ Jnews.ge-ն։

Այսօր կայքը հայերենով և ռուսերենով լրատվություն է ներկայացնում ինչպես Ախալքալաքից, այնպես էլ ողջ երկրից։ Առաջիկայում նախատեսվում է ստեղծել նաեւ վրացերեն բաժինը: Ջավախքը (Վրաստանի Սամցխե-Ջավախեթի շրջանը) հիմնականում բնակեցված է էթնիկ հայերով, եւ մայրենի լեզվով լրատվամիջոցը կենսական անհրաժեշտություն էր շրջանի բնակիչների համար` լրացնելու տեղեկատվական բացը: Սակայն կին լրագրողները բազմաթիվ խոչընդոտների են հանդիպում իրենց աշխատանքի ընթացքում` բախվելով տեղի խիստ ավանդապաշտ հանրության կարծրատիպերին: 

Jnews.ge-ն մեծ լսարան ունի նաև Վրաստանից դուրս` մասնավորապես Հայաստանում ու Ռուսաստանում։

Չայխանա
Մեր մասին
|
© Հեղինակային իրավունքներ