Լեռնային Ղարաբաղ. պատերազմի ամենօրյա ներկայությունը
Ուշադրություն
դիտումներ` 2000
լեզու: 

This material may contain terms, which are not favored by all the parties of the dispute/conflict. Terms used in a material belong to the author and not Chai-Khana. 

 

Թեեւ ղարաբաղյան պատերազմից անցել է 25 տարի, այսօր էլ հակամարտության գոտում կատարյալ խաղաղություն չկա: Բնակիչներն ապրում են ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակում։ Իսկ տարբեր բնակավայրերում եղած առօրյա կյանքի մաս կազմող շատ բաներ հիշեցնում են 90-ականների ու անցած տարի` 2016-ի ապրիլի սկզբին բռնկված քառօրյա պատերազմը։ Ազատամարտիկների հուշարձաններ, զոհված երիտասարդների անուններ ու տարիքներ հիշատակող սև հուշատախտակներ, ականապատ դաշտեր, մայիսիյան հաղթանակների պաստառներ և մի շարք այլ ատիրբուտներ տեղացիների համար սովորական են դարձել, սակայն օտարերկրացիներին դրանք հուշում են անցած պատերազմների ու շարունակվող հակամարտության մասին։

 

«Կռիվ-կռիվ» խաղացող երեխաները ցայտաղբյուրը վերածել են «առաջնագծի»: Սա ամենատարածված խաղն է նույնիսկ պատերազմ չտեսած սերնդի մոտ: Ստեփանակերտի փողոցներում հաճախ կարելի է հանդիել նմանատիպ տեսարանների:
Ղարաբաղ այցելողների զգալի մասը պարտադիր կանգնում է Երևան-Ստեփանակերտ մայրուղու վրա գտնվող «Ազատ Արցախը ողջունում է Ձեզ» ցուցանակի մոտ ու լուսանկարվում։
Բազմաթիվ մեդալներով տարեց վետերանը` ռազմական շքերթի ժամանակ: Մայիսի 9-ը Ղարաբաղում Եռատոն է. մեծ շուքով նշվում է Մեծ հայրենականի հաղթանակը, Շուշիի ազատագրումը և Լեռնային Ղարաբաղի բանակի կազմավորումը։
Մայիսի 9-ին` զինտեխնիկայի ցուցադրությանը, երեխաները մեծ խանդավառությամբ ուսումնասիրում են իրենց խաղալիք զենքերի բնօրինակները, ինչպես նաեւ նկարվում են իրական տանկերի վրա: Ռազմական տեխնիկան եւ զենքերը Ղարաբաղի բնակիչների կյանքի մասն են դառնում վաղ տարիքից:
Ղարաբաղյան պատերազմի զոհերի դիմանկարներ կարելի է հանդիպել ոչ միայն զոհվածների հարազտների տանը, այլև տարբեր պետական հաստատություններում, կրթօջախներում և այլն։
Մայիսի 9-ի հաղթանակի տոների կապակցությամբ սովորաբար տարբեր բնակավայրերում տոնական ցուցապաստառներ են փակցվում և հաճախ մի քանիսն այդպես էլ ողջ տարվա ընթացքում չեն հանվում:
Դեռ 90-ականներից Ղարաբաղում զոհված ազատամարտիկների անուններով սև հուշատախտակներ են կախում այն փողոցներում, որտեղ նրանք ապրել են: Մարտունու շրջանի Գիշի գյուղում այս սովորույթն առ այսօր պահպանվել է։ 90-ականներին զոհված Կամոյի, Պետոյի եւ Ռուդիկի հուշատախտակներին անցած ապրիլին ավելացել է ևս մեկը` տանկիստ Հայկի հուշատախտակը. նրա զոհվելուց հետո բարեկամներն են փակցրել։
60-ամյա ջութակահար Բորյա Բաբայանը դեռ 90-ականների պատերազմին հաճախ էր շրջում դիրքերով ու նվագում զինվորականների համար։ Այսօր էլ նա պարբերաբար նվագում է եղբայրական գերեզմանոցում՝հերթով շրջելով բոլորի գերեզմանաքարերի մոտով։
Ղարաբաղյան առաջին ապտերազմի ազգային հերոս, ամերիկահայ հրամանատար Մոնթե Մելքոնյանի հուշարձանն է Մարտունի քաղաքում։ Մոնթեն, ով առավելապես հայտնի էր Ավո անունով, Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի հրամանատարն էր։ Ավոյի զոհվելուց հետո Մարտունի քաղաքի հրապարակում 1994-ին տեղադրվել է նրա արձանը։
1992-94թթ․պատերազմից հետո Ղարաբաղում դեռ ականապատ դաշտեր են մնացել, որոնց ականազերծման աշխատանքները 15 տարուց ավելի է իրականացնում է բրիտանական The Halo Trust կազմակերպությունը։ Արդեն երկրորդ տարին է, որ ականազերծմամբ զբաղվում է նաև կին սակրավորների երկու թիմ։
Չայխանա
Մեր մասին
|
© Հեղինակային իրավունքներ