Մայրության հիշողություններ
Ուշադրություն
դիտումներ` 1135
լեզու: 

Երբ Աննան, Արփինեն և Նաիրան բռնության ենթարկվելու պատճառով լքեցին իրենց ընտանիքները, Հայաստանը դեռևս չէր ընդունել ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը։ Նրանց անձնական պատմությունները թեև տարբեր են, բայց հատվում են նույն կետում։ Երեքի ամուսիններն էլ արգելում են նրանց հանդիպել իրենց երեխաներին, քանի դեռ կանայք սպասում են դատարանի՝ երեխայի խնամակալության վերաբերյալ որոշմանը։

«Կանանց աջակցության կենտրոնի» իրավաբան Նոնա Գալստյանն ասում է, որ օրենքով, բաժանվելիս երկու ծնողներն էլ երեխայի խնամակալության հավասար իրավունքներ ունեն, թեեւ երեխաները սովորաբար մնում են այն ծնողի մոտ, ով առաջինն է վերցնում նրանց: Մինչդեռ մյուս ծնողը ստիպված է լինում դատարան դիմել` երեխայի խնամակալության իրավունք ստանալու համար:

Դատական երկարատև, երբեմն տարիներ տևող գործընթացն իր հերթին բարդացնում է մոր հարաբերությունները երեխաների հետ։ Տարիներ շարունակ ապրելով հայրերի հետ` երեխաները բացասաբար են տրամադրվում եւ փոխում իրենց վերաբերմունքը մայրերի նկատմամբ։ Արդյունքում, պարզվում է, որ միայն դատարանի որոշումը բավարար չէ, քանզի այս երեխաներն այլևս չեն էլ ցանկանում տեսնել մայրերին։

Իրենց երեխաներից բաժանված այս կանանց այժմ մնում եմ միայն նրանց մասին հիշողությունները։


 

Չայխանա
Մեր մասին
|
© Հեղինակային իրավունքներ