Միայնակ` սահմանին
Ուշադրություն
դիտումներ` 1340
լեզու: 

Երեք տարեց կանայք՝ Սեդա Խաչատրյանը, Ռիմա Ավագյանը և Ալվինա Չոբանյանը, կյանքի 77-րդ տարում մնացել են մեն-մենակ անցյալի հիշողությունների և ներկայի փորձությունների հետ: Թեև երեքն էլ երեխաներ, թոռներ և անգամ ծոռներ ունեն, բայց Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի իրենց տներում ապրում են միայնակ ու համեստ կյանքով: Շուրջ երեսուն տարի շարունակվող սահմանային անկայուն վիճակը պատճառ է դարձել գյուղի աստիճանաբար դատարկվելուն, նրանց ժառանգները նույնպես  ստիպված հեռացել են՝ ապահով կյանք որոնելու հայ-ադրբեջանական սահմանից հեռու:

Այս կանանց համար լավագույն ընկերը հեռուսատացույցն է,  որը լցնում է տան դատարկությունը: Նրանցից յուրաքանչյուրը հույս ունի, որ խաղաղությունը մի օր  հետ կվերադարձնի իրենց զավակներին հայրենի գյուղ:

Չայխանա
Մեր մասին
|
© Հեղինակային իրավունքներ