Ռուսական ազդեցության գոտում
Ուշադրություն
դիտումներ` 3038
լեզու: 

Սովետական միությունից Հայաստանի պորտալարը կտրելու գործընթացը վաղ սկսեց Հայաստանում: 1991 թվականի մարտին սովետական կենտրոնական իշխանությունը մահամերձ էր, ինչի պատճառով հանրաքվե անցկացրեց` պարզելու, արդյոք Սովետական միությունը պետք է շարունակի իր գոյությունը բարեփոխված համակարգով: Հանրաքվեի մասնակից երկրների 78 %-ը կողմ էր արտահայտվել, սակայն ոչ Հայաստանը: Վերջինս այն քիչ երկրներից էր, որը բոյկոտեց հանրաքվեն: Թեև 25 տարի է անցել Հայաստանի անկախացումից, պորտալարը, սակայն  միայն արտաքնապես է կտրվել:

Այսօր Մոսկվան դեռ ուժեղ ազդեցություն ունի Երևանի վրա, ոչ այդքան ակնհայտ, սակայն ավելի անհանգստացնող: Հայաստանում տեղակայված է ռուսական ռազմաբազա, ռուս զինվորները հայ զինվորների հետ միասին վերահսկում են Իրանի և Թուրքիայի հետ սահմանը, Հայաստանը Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միության անդամ է: Ավելին, անկայուն տնտեսության պատճառով, Ռուսաստանը հայ արտագնա աշխատողների հիմնական ուղղությունն է: Նրանց կատարած դրամական փոխանցումները կազմում են պետական բյուջեի 14.5 %-ը: 2016 թվականին 896.9 միլիոն դոլար փոխանցումների 60% տոկոսն ուղարկվել են Ռուսաստանի Դաշնությունից:

2017 թվականի մայիսին վաշինգտոնյան Pew Research Center-ը (PEW) հրապարակեց Կրոնական հավատն ու ազգային պատկանելիությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում (Religious Belief and National Belonging in Central and Eastern Europe)   հետազոտությունը, որն անցկացվել է 18 երկրներում` ներառյալ Հայաստանում: Այն Ռուսաստանի ազդեցիկության մասին մի շարք հարցեր է պարունակում: Ըստ այդ հարցման,  Հայաստանում Ռուսաստանի հետ ամուր կապերինկողմնակից է բնակչության 71%-ը, Եվրոպական Միության հետ կապերին՝ ընդամենը 8%-ը:

Slow225e9.gif

Լեռնային Ղարաբաղի տևական կոնֆլիկտի պատճառով Հայաստանը Ռուսաստանին համարում է պաշտպան հարևան Ադրբեջանի հետ պայքարում, և առանցքային դեր տալիս երկրի անվտանգության ապահովման գործում:

Հայաստանում հարցվածների 83%-ըհամաձայն է «Ուժեղ Ռուսաստանն անհրաժեշտ է Արևմուտքի ազդեցությունը հակակշռելու համար» ձևակերպմանը: 71%-ն ընդունում է «Մեր ազգային արժեքները կոնֆլիկտի մեջ են Արևմուտքի արժեքների հետ» արտահայտությունը:

PEW-ի այս հարցումը վկայում է Հայաստանում ռուսական պաշտոնական քարոզչության արդյունավետության մասին: Ռուսական լրատվամիջոցները` մասնավորապես հեռուստաալիքները, գերակայում են հետ սովետական ինֆորմացիոն տարածքում և ներկայացնում տարբեր հարցերի վերաբերյալ Կրեմլի տեսակետը, ներառյալ նաև այն, թե ինչ է Արևմուտքը և որոնք են արևմտյան արժեքները:

Հայաստանում ռուսական քարոզչությունը չափելու համար Երևանի մամուլի ակումբը 2016-ին (ԵՄԱ) «Պրոպագանդան՝ անդունդ փոխըմբռնման ճանապարհին» թեմայով  ուսումնասիրությունն է արել:

«Ռուսական հեռուստաընկերությունների ծրագրերի պրոպագանդիստական բաղադրիչը մեծ ազդեցություն ունի հանրային կարծիքի ձևավորման վրա, հատկապես Արևելյան գործընկերության երկրներում»- նշված է ուսումնասիրության մեջ,- «Սա շատ կարևոր հանգամանք է, քանի որ այդ երկրներում համարժեք ինֆորմացիայի փոխանակման բաց կա, մեկը մյուսի մասին պատկերացում ստանում է ոչ անմիջականորեն, այլ ռուսական մեդիայի միջոցով»:

2016 թվականի հունիսի 6-ից հուլիսի 3-ը ԵՄԱ-ն մոնիտորինգի է ենթարկել «Նովոյե Վրեմյա» ռուսալեզու թերթը, «Իրավունք»  թերթի կայքը և «Սպուտնիկ Հայաստան» մուլտիմեդիա կայքը:

«Ընտրված երեք լրատվամիջոցն էլ հակված են Հայաստանում տարածել այն նույն կարծատիպերը, որոնք մենք տեսնում ենք ռուսական առաջատար լրատվամիջոցներում»,- ասում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Հետազոտությունն իրականացվել է Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Մոլդովայում և Ուկրաինայում: Նավասարդյանը նշում է` հետազոտությամբ իրենք պարզել են, որ յուրաքանչյուր երկրում ռուսական քարոզչական մեքենան առանձին ուղերձի առաջխաղացմամբ է զբաղվում: Օրինակ, եթե ռուսական քարոզչամիջոցները Ուկրաինայում փորձում են տարածել միտքը, թե բարեփոխումները ձախողվել են ու արժանապատվության հեղափոխությունից հետո կոռուպցիան ավելի է խորացել, ապա Հայաստանում դրանք աշխատում են «քաղաքացիական հասարակությունը 5-րդ շարասյունն է» ուղերձն ամրապնդելու ուղղությամբ:

Անգամ Ռուսաստանի հետ ուղղակի կապ չունեցող հարցերում Հայաստանում հասարակական կարծիքը մոտ է ռուսականին: PEW կենտրոնի անցկացրած նույն հարցման շրջանակում պարզվել է, որ Հայաստանում հարցվածների 79%-ը Սովետական Միության փլուզումը վատ երևույթ են համարում, 15%-ը՝ լավ:

(Աղբյուրը` Pew Research Center)

Արևմուտքի և Ռուսաստանի միջև գաղափարական հակասությունները հենց արժեքների հարցում են ի հայտ գալիս, որոնցից մեկն էլ միասեռականների իրավունքներն են։ Այնպիսի երկրներում, որտեղ եկեղեցին մեծ ազդեցություն ունի, Ռուսաստանը ավանդական արժեքներ ունեցող հետսովետական երկրների հոմոֆոբիան օգտագործում է որպես հակաարևմտյան քարոզչության լծակ։ Անընդհատ կրկնվող միտքը, թե Արևմուտքը պաշտպանում է համասեռականներին արդեն հստակ հասարակական դիրքորոշում է հաստատել այս հարցում:

PEW-ն պարզել է, որ Հայաստանում մարդկանց98%-ը միասեռականությունը բարոյապես սխալ է համարում:

 

                    (Աղբյուրը` Pew Research Center)

Հայաստանում ռուսամետ հայացքներով մեծամասնություն կազմող բնակչության առկայությունը նաև ռուսական մեդիայի աշխատանքի արդյունքն է: Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով «Հայաստանը միանշանակ ռուսական պրոպագանդայի ազդեցության տակ է»:

Հայաստանում ազատ հեռարձակվում են ռուսական հեռուստատեսային 3 ալիք՝ РТР-ПЛАНЕТА-ն, Первый Канал-ը ու Култура-ն: Երեքն էլ պետական հեռուստաեսային ալիքներ են ու Հայաստանում հեռարձակվում են միջպետական համաձայնագրերի հիման վրա: Երեքից երկուսը՝ РТР-ПЛАНЕТА-ն ու  Первый Канал-ը, ռուսական պաշտոնական քարոզչական մեքենայի մաս են: 

Բացի այս կայաններից հայկական կաբելային ցանցերում ռուսական բովանդակությամբ հեռուստատեսային ալիքները մեծամասնություն են կազմում:

Հայաստանում ռուսերեն գիտեն գրեթե բոլորը, այն ֆիլմեր դիտելու հիմնական լեզուն է:

Ռուսերենը նաև հեռուստացույցից միջազգային նորությունների մասին տեղեկանալու լեզուն է: Օրինակ, հայաստանցի հեռուստադիտողը սիրիական կամ ուկրաինական հակամարտությունների թեմայով հեռուստեսային լուրեր ու վերլուծություններ ստանում է ռուսական ալիքներից:

«Շատ հարցեր, որոնք վերաբերվում են միջազգային հարաբերություններին, հայաստանյան լրատվամիջոցներում կամ չեն լուսաբանվում կամ շատ սահամանափակ են լուսաբանվում: Իբրև այլընտրանք` ՀՀ քաղաքացիները ընտրում են հենց ռուսական աղբյուրները»,- ասում է Բորիս Նավասարդյանը: 

Որպես Հայաստանում ռուսական քարոզչությունն ամփոփող պատկեր «Պրոպագանդան՝ անդունդ փոխըմբռնման ճանապարհին» հետազոտությունն ընտրել է 2016թ. հունիսի 29-ին «Իրավունք»-ում Brexit-ի թեմայով հրապարակված այս ծաղրանկարը` «Անգլիացի առնետները առաջինն էին, որ լքեցին խորտակվող Եվրամիությունը» մակագրությամբ:

«Իրավունք» թերթ

Հետազուտությունը նշում է նաև Հայաստանում ռուսական քարոզչության մի քանի «թափառող» ուղերձներ: Օրինակ, «ղարաբաղյան հակամարտության կողմերին զենք մատակարարելով Ռուսաստանը նպաստում է ուժերի հավասարակշռությանը: Եթե Ռուսաստանը չմատակարարեր այն, ապա մեկ ուրիշը կաներ դա՝ անվտանգության համար ավելի վատ հետևանքներով»: Կամ «Եվրոպական Միությունը իր ինստիտուտներով ու քաղաքականությամբ (Շենգենյան համաձայնագիր, Հարևանության քաղաքականություն, սոցիալական քաղաքականություն, անվտանգություն և այլն) մոտ են իրենց ձախողմանը: 

Հայաստանում Քաղաքացիական հասարակության դեմ էր ուղղված 2017-ի ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների հեշթեգի՝ #armvote17-ի դեմ ռուսական ծագմամբ թրոլլերի ու բոթերի գրոհը:

Քվեարկության օրվանից մեկ օր առաջ՝ ապրիլի 1-ին, ռուսական ծագմամբ տասնյակ բոթեր ու թրոլլլեր Թվիթերում սկսեցին օգտագործել #armvote17 հեշթեգը՝ տարածելու համար «Հայաստանում ընտրություններից հետո բողոքի ցույցեր են կազմակերպվելու ամերիկյան փողերով» կամ «ՀԿ-ները կփորձեն խանգարել Հայաստանում ընտրություններին» ռուսերենով գրառումներ:

Slow-twitter-gif1.gif

Թվիթերյան այս գրառումներին կցվում էր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) կեղծ էլեկտրոնային նամակի նկարը: Նկարում USAID –ի լոգոյի ներքո գրառում է, թե USAID-ը միջոցներ է հատկացնում «ժողովրդավարական հասարակությանը»՝ Հայաստանում հետընտրական բողոքի ակցիաներին աջակցելու ու իրավիճակը անկայունացնելու փորձերի համար:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը բացահայտեց այդ էլեկտրոնային նամակի կեղծ լինելը՝ նշելով նաև տեքստում տեղ գտած ուղղագրական ու տրամաբանական սխալները: Օրինակ՝ նամակն ուղարկված էր gmail հասցեից, ինչը չէր կարող լինել USAID-ի դեպքում, քանի որ գործակալության էլեկտրոնային փոստի հասցեների դոմեյնը usaid.gov է:

Ատլանտայի Digital Forensics Lab-ի աշխատակիցներ Բեն Նիմոն և Դոնարա Բարոջանպարզել են, որ USAID-ի կեղծ նամակը տարածող թվիթերյան ռուսալեզու հաշիվները նույնանման վարք ունեն ու համակարգվող բոթերի խումբ են: Այդ հաշիվները ստեղծվել են գրեթե նույն ժամանակում, ունեն շատ քիչ թվով հետևորդներ, նույն տեքստով գրառումներ են կատարում ու հաճախ այդ գրառումները կրկնվում են:

Այդ նույն թվիթերյան հաշիվներից շատերում, օրինակ, գրառումներ կան Ռուսաստանում տեղի ունեցած հակակոռուպցիոն ցույցերի մասին՝ #ДимонОтветит (Դիմոնը պատասխան կտա) հեշթեգով: #ДимонОтветит -ի դեպքում բոթերը փորձել էին անլրջացնել այդ հեշթեգի բովանդակությունը՝ թեմային չվերաբերող գրառումներ կատարելով:

#armvote17 հեշթեգի վրա թրոլլերի ու բոթերի այս հարձակման պատմությունը ցույց տվեց, որ հայաստանյան օնլայն տիրույթը ևս խոցելի է մանիպուլյատիվ հարձակումների ու ապատեղեկատվության տարածման համար: Հայկական հեշթեգի վրա գրոհի ծավալը մեծ չէր: Լայնածավալ արշավի դեպքում տեղական օնլայն տարածքը ուղղակի կարող է ժամանակավորապես շարքից դուրս գալ: 

Սա նշան է, որ Հայաստանի պորտալարը շատ հեռու է կտրված լինելուց:


 Գլխավոր լուսանկարը` Թինա Ռաթաջ Բեռարդի

 

Չայխանա
Մեր մասին
|
© Հեղինակային իրավունքներ