«Փախստական. արդեն ամաչում եմ էս բառից»

Լուսանկարները՝: Միկոլաս Յուոդել

Հեղինակ՝ Անի Թորոսյան


Մայրաքաղաք Երևանի ժամանակավոր կացարաններից մեկում վեցամյա Քրիստինեն հագնված ու իրերը հավաքած սպասում է տուն վերադառնալուն:

Պատերազմի առաջին օրերին Քրիստինեն իր մայրիկի, քրոջ և եղբոր հետ եկել էր Երևան:


Նա իր մայրիկի, քրոջ և եղբոր հետ միասին հեռացել էր Ստեփանակերտից՝ Արցախի մայրաքաղաքից, սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի հետ պատերազմն սկսվելուց հետո: Այժմ, երբ պատերազմն ավարտվել է, նրա ընտանիքը, հազարավոր մարդկանց նման, սպասում է, թե երբ կկարողանան վերադառնալ նախկին բնականոն կյանքին։  Շատ ղարաբաղցիների ապագան անորոշ է այն բանից հետո, երբ համայնքները, որտեղ նրանց տներն էին, փոխանցվեցին Ադրբեջանին:


Ամեն օր, վերադարձող փախստականներին տեղափոխող, տասնյակ ավտոբուսներ են ժամանում Ստեփանակերտ: Հաղորդվում է, որ 13000 մարդ արդեն վերադարձել է Արցախի մայրաքաղաք:

Մարդկանց բազմությունը սպասում է, որ բարձրանա կառավարության կողմից տրամադրված ավտոբուսներից մեկը, որը նրանց Ստեփանակերտ կհասցնի:

Զինվորը Ստեփանակերտ հասնելուն պես դիմավորում է որդուն:

Ընտանիք ողջունում է հայրիկի վերադարձը Ստեփանակերտ:

Վերադարձող փախստականները ճանապարհին մի պահ կանգ են առնում՝ հանգստանալու համար:

Զինվորը քնել է ավտոբուսում, Ստեփանակերտ վերադառնալու ճանապարհին:


Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ կնքված եռակողմ համաձայնագրի արդյունքում մեծ թվով տարածքներ անցնում են Ադրբեջանին, ներառյալ այն յոթ շրջանները, որոնք հայերի վերահսկողության տակ էին պահվում 1988-1994 թվականների պատերազմից հետո: Ըստ համաձայնագրի՝ այդ շրջաններում բնակվող էթնիկ հայերը պետք է լքեն իրենց տները և բնակություն հաստատեն մեկ այլ վայրում: Քանի որ Արցախի շուրջ 150,000 բնակիչներից մոտ 100,000-ը մարտերի ընթացքում տեղափոխվել է Հայաստան, այժմ դժվար է պարզել, թե կրակի դադարեցման պայմաններում քանիսը կկարողանան վերադառնալ տուն կամ Արցախի  մեկ այլ տարածք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է «վերականգնել բնականոն կյանքն Արցախում»։ ՀՀ կառավարությոան որոշման համաձայն՝  68,000 հայկական դրամ (մոտ $ 140) միանվագ ֆինանսական աջակցություն կտրամադրվի  Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված քաղաքացիներին։ Իսկ նրանք, ովքեր ապրում էին Ադրբեջանին հանձնված շրջաններից մեկում, կստանան 300,000 դրամ (մոտ $ 600) ֆինանսական աջակցություն:   

Վճարները ստանալու համար գրանցումը սկսվել է նոյեմբերի 23-ին. դեռ անորոշ է, թե ապագայում որքան լրացուցիչ օգնություն կտրամադրվի իրենց տները կորցրած մարդկանց: 

Առայժմ շատերը պատսպարվում են Երևանում գտնվող պետական և մասնավոր տարածքներում, ինչպիսին է օրինակ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։


Ընտանիքները լքել են իրենց տները՝ միայն հագուստ վերցնելով:

Հայաստանի կառավարությունը խոստացել է միանվագ վճար տրամադրել յուրաքանչյուր անձի, ով ստիպված է եղել լքել իր տունը:

Մարդիկ, ովքեր ապրում էին Ադրբեջանին հանձնված համայնքներից մեկում կստանան 300,000 դրամ (մոտ $ 600):


Վերջերս Քարվաճառ (հրադադարի համաձայնագրով հանձնված յոթ շրջաններից մեկը)  կատարած ճանապարհորդության ժամանակ, ականատես եղանք, թե ինչպես են գյուղերի բնակիչները հավաքում իրերը՝ պատրաստվելով լքել իրենց տները և փոխել կյանքի ընթացքը: 

Եղեգնուտ գյուղում մի ընտանիք պատմեց Չայխանային, որ արդեն երրորդ անգամ է փախստական դառնում: 

«Ես արդեն ամաչում եմ էս բառից: Երրորդ անգամ եմ հավաքում իմ վեշերը: Ես չգիտեմ՝ էլ ուր գնամ, որ նույն բանը չկրկնվի», - պատմում էս բառից: Երրորդ անգամ եմ հավաքում իմ վեշերը: Ես չգիտեմ՝ էլ ուր գնամ, որ նույն բանը չկրկնվի», - պատմում է Խանում Գրիգորյանը:


Խանում Գրիգորյանը՝ Եղեգնուտի իր տանը: Նա և ամուսինը՝ Վոլոդյան, ստիպված են լքել իրենց տունը. արդեն երրորդ անգամ է, նրանք ստիպված են ամեն ինչ նորից սկսել:


«Քսաներկու տարի առաջ ենք սկսել էս տունը սարքել, ու սաղ մեր ուժերով: Մենք էստեղ խանութ էլ ունենք. Երկուսից էլ պիտի հրաժարվենք ... առանց ոչ մի բանի ենք մնում»:

Խանումը նայում է շուրջը՝ ցույց տալով այն իրերը, որոնք ինքը և ամուսինը ստիպված կլինեն թողնել տանը, ներառյալ այն մահճակալը, որն իր ծնողներն են տվել ամուսնանալիս: «Չգիտեմ՝ ուր գնամ... Բայց ամեն ինչ լավ կլինի, Աստված հայերի հետ ա»:


Վոլոդյան և Խանումը գյուղի առաջին բնակիչներն էին, և վերջինն են, որ հեռանում են:

Լքված տուն՝ Քարվաճառում: Որոշ ընտանիքներ գյուղից հեռանալիս հրդեհել են իրենց տները, բայց Խանումը հրաժարվում է դա անել:


Նա և ամուսինը՝ Վոլոդյան, եղել են գյուղի առաջին բնակիչները, ու այս երեկո կլինեն նաև վերջինը: «Շատերը կատաղությունից իրանց տներն են վառում: Ես իրանց չեմ հասկանում: Էս տանը երեխա ա ծնվել, ես տենց բան չեմ կարա անեմ», - ասում է Խանումը: 


Լքված տուն: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է «վերականգնել բնականոն կյանքն Արցախում», իսկ նրա կառավարությունը՝ 68,000 հայկական դրամ (մոտ $ 140) վճարել յուրաքանչյուր գրանցված արցախցու, որը ստիպված է եղել փախչել:


«Ադրբեջանցիները պիտի շնորհակալ լինեն ինձ: Այգին լավ մշակել եմ. թող վայելեն։»

Քրիստինեն և նրա ընտանիքը այն երջանիկներից են, որ վերադառնալու տեղ ունեն:

«Պապաս գալիս ա, արդեն ճանապարհին ա, ինքը մեզ կտանի Ստեփանակերտ», - անընդհատ կրկնում էր Քրիստինեն, մինչ մայրն ու եղբայրները սպասում էին: 


Քրիստինեն և ընտանիքը տեղեկացել են, որ պատերազմական գործողությունների հետեւանքով իրենց տունը միայն մի փոքր է վնասվել. նրանք պատրաստվում են վերադառնալ:


Հայաստան ժամանած ընտանիքն ապաստան գտավ Latitude Art Space- ում` Երևանի տասնյակ մասնավոր բիզնեսներից մեկում, որոնք իրենց դռները բացեցին մարտերի ընթացքում տեղահանված ընտանիքների առաջ: 

Մահճակալների շարքերը և կենցաղի համար անհրաժեշտ իրերը խրված են պատերի ու ցուցահանդեսային տարածքի մեջ: Լվացքը չորանում է պատուհանների մոտ, իսկ երեխաները նկարներ են գունավորում և խաղեր հորինում՝ իրենց զվարճացնելու համար: 


Երևանի ծայրամասում գտնվող Latitude Art Space- ը հյուրընկալել էր Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների:

Երևանում մի շարք պետական և մասնավոր բիզնեսներ իրենց տարածքը տրամադրել են պատերազմի փախստականներին:


Քրիստինեի մայրը՝ Անուշը*, պատմում է, որ ինքն ու երեխաները Հայաստան են եկել վեց շաբաթ առաջ, իսկ ամուսինը գնացել է առաջնագիծ։ 

«Երբ ամուսինս պատերազմի ժամանակ զանգում էր, միայն երկու նախադասություն էր ասում. «Ես լավ եմ», և «Ուզում եմ լսել երեխաներիս ձայնը»»: 

Ընտանիքը նախատեսում է վերակառուցել իր կյանքը Ստեփանակերտում: Անուշի խոսքով՝ իրենց տան միայն տանիքն է վնասվել: «Ութ տարուց ավել ա էս տունն ենք սարքում վարկով», - ասում է նա:

Անկախ ամեն ինչից նա ուրախ է, որ տունը հիմնականում կանգուն է, և նրանք կարող են վերադառնալ։ Անուշը սակայն վախենում է մտածել, թե ապագայում ինչ կլինի, քանի որ ընդամենը տասը րոպեի ճանապարհ է Ստեփանակերտից դեպի Շուշի, որն այժմ վերահսկվում է Ադրբեջանի կողմից։ 

«Վախենում ենք վերադառնալ… Այլևս նույնը չի լինելու: Ո՞նց կարող եմ թողնել, որ իմ երեխեքը դրսում խաղան: Խաղալու ժամանակ, Շուշիից սնայպերը կարող ա հեշտությամբ կրակել իրանց վրա»:

Մոտավորապես 13,000 մարդ արդեն վերադարձել է Ստեփանակերտ, թեպետ ներկայիս քաղաքը կարծես իր նախկին եսի ստվերը լինի: Կոտրված պատուհանները և ռմբակոծված տները մշտապես հիշեցնում են պատերազմի, ինչպես նաև այն բոլոր աշխատանքների մասին, որ պետք է կատարվեն քաղաքը վերակառուցելու համար:


Մարդիկ սկսում են վերադառնալ Ստեփանակերտ, սակայն պատերազմից հետո քաղաքը դեռ լիովին չի վերականգնվել:

Մոտավորապես 13,000 մարդ արդեն վերադարձել է Ստեփանակերտ:

Բնակիչների մի մասի կարծիքով ՝ քաղաքը դեռ դատարկ է:

Արցախի խորհրդանիշը: Հայաստանի կառավարությունը և Ղարաբաղի իշխանությունները խոստացել են վերակառուցման աշխատանքներ սկսել և մարդկանց խնդրում են վերաբնակվել հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքներում:

Ստեփանակերտում ադրբեջանական գնդակոծություններից ավերված տան մնացորդներ:


Ֆլորա Միքայելյանը վերադարձել է նոյեմբերի 9-ի հրադադարից մեկ շաբաթ անց: Այլևս նախկին Ստեփանակերտը չէ ... Այն շատ վերքեր ունի, և դրանց ապաքինման համար ժամանակ է պետք», - ասում է նա՝ մարդասիրական օգնության հերթում սպասելիս: 


Ֆլորա Միքայելյանը ծնունդով Շուշիից է, բայց մտադիր է մնալ Ստեփանակերտում, որտեղ այժմ բնակվում է իր հանգուցյալ դստեր բնակարանում:


Ֆլորան Շուշիից է, ու երազում է այն օրվա մասին, երբ կկարողանա գնալ տուն ընտանեկան լուսանկարների ալբոմը և փաստաթղթերը վերցնելու համար: «Այն ամենն,ինչ ունեմ, Շուշիում է, ես իմ ամբողջ կյանքն եմ այնտեղ թողել», - ասում է նա:

Հիմա նա ապրում է իր հանգուցյալ դստերը պատկանող բնակարանում, և նշում է, որ ներկայումս ամբողջ հինգ հարկանի շենքում ընդամենը մեկ հարևան ունի: «Ցավալի է, որ մարդիկ, ում հետ հիմա խոսում եմ, չեն ցանկանում այստեղ մնալ», - ասում է նա: 

Սիմոն Ավանեսյանը նույնպես վերադարձել է Ստեփանակերտ, թեպետ որդիները դեռ ռազմաճակատում են:


Պատերազմի ավարտից հետո Սիմոն Հովհաննիսյանը վերադարձավ քաղաք: Նրա որդիները, սակայն դեռ առաջնագծում են:


«Մարտը ավարտվել ա, բայց կռիվը չի ավարտվել», - ասում է նա: «Ես սա պարտություն չեմ համարում. մենք սահմանափակ զինամթերքով պայքարում էինք նրանց անսահման զինամթերքի դեմ, եթե դա հաղթանակ չէ, ապա ի՞նչ է… Մենք միշտ մտածում էինք, որ այս հակամարտությունը կլուծվի առանց պատերազմի: Այդպես մտածում էր ցանկացած այլ երկիր, բացի Ադրբեջանից: Ու էդ էլ հենց ամենամեծ սխալն էր»:


*Նրա իսկական անունը չէ


թողարկում

Ճակատ

գլխավոր
Chai-khana Survay