Դեպի անհայտություն

Հեղինակ՝ Լիլիթ Մխիթարյան


Երբ Սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսվեց, Շուշանիկ Սևյանը (37 տարեկան) և Ռուզան Ազարյանը (32 տարեկան) իրենց երեխաների հետ լքեցին իրենց տները Լեռնային Ղարաբաղի Քելբաջարի շրջանում։ 

Երկու կին, ովքեր ամուսնացած են երկու եղբայրների հետ, իրենց ժամանակավոր կացարանը գտան ընկերոջ տանը՝ Գավառում, հուսալով, որ պատերազմի ավարտից հետո կվերադառնան տուն։ Բայց վեց շաբաթ անց, երբ կնքվեց հրադադարը, նրանք իմացան, որ իրենց գյուղը՝ Չարեքտարը, պետք է հանձնվի Ադրբեջանին. բազում համայնքներից մեկը, որտեղից էթնիկ հայերը ստիպված էին լքել իրենց տները։

Սակայն ճակատագրի տարօրինակ հեգնանքով, այն բանից հետո, երբ Չարեքթարում բնակվող 70 ընտանիքից 65-ը այրեց իր տները և փախավ, որոշվեց, որ գյուղը կմնա Հայաստանի վերահսկողության տակ։ Գյուղի կարգավիճակը չի փոխում Շուշանիկի ճակատագիրը․ նրա տունը մնում է, բայց շրջապատված է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներով, և նա վախենում է վերադառնալ։

Շուշանիկը, ով դեռևս ապրիլին կորցրել էր ամուսնուն,  վերցրեց իր հինգ երեխաներին, ամուսնու դագաղը, մի քանի իրեր, և լքեց։ Նրա խնամի Ռուզանը, ում ամուսինը մասնակցել էր պատերազմին, միացավ Շուշանիկին իր երեք երեխաների հետ։ Այսօր այս երկու ընտանիքները փորձում են գտնել իրենց նոր տունը՝ ցանկանալով վերագտնել նորմալության զգացումն ամեն ինչ կորցնելու տրավմայից հետո։ 


թողարկում

Ճակատ

գլխավոր
Chai-khana Survay