Լեռնային Ղարաբաղի «թվային» սերունդը

Knar Babayan, Argam Yeranosyan,

Լեռնային Ղարաբաղի Մխիթարաշեն գյուղից 15-ամյա Միքայել Առուստամյանն արդեն 2 տարի է, ինչ հաճախում է Ստեփանակերտի Թումո ստեղծարարար տեխնոլոգիաների կենտրոնը: 2015-ին աշնանը, լսելով Թումոյի բացման մասին, նա առաջիններից էր, ով չսպասելով նույնիկ “TumoBus’’ ծրագրին (այսօր TUMO-ն արդեն շրջաններից հաճախող ուսանողներին ապահովում է անվճար տրանսպորտով), սեփական միջոցներով սկսեց հաճախել կենտրոն։

«Թումո եկել եմ առաջին հերթին ռոբոտաշինություն սովորելու համար։ Հետո ծրագրավորմանը ծանոթանալով ավելի խորացա այդ ոլորտում` մասնավորապես մոբայլ ծրագրավորման մեջ»,-ասում է Միքայելը, ով իր թիմակից երկու ընկերների հետ պատրաստել է նոր հայկական Save The Bomb մոբայլ խաղը: Այն հասանելի է GooglePlay online-ում: 

Raising Digital Kids in Nagorno Karabakh

Բացման ժամանակ (2015 թվականին) Միքայելից բացի, 12-18 տարեկան մոտ 700 այլ աշակերտներ ՏՏ կրթություն ստանալու հնարավարություն են ունեցել: ՏՏ ոլորտի ամերիկահայ գործարար եւ բարերար Սեմ Սիմոնյանի հիմնադրած Թումո Ստեփանակերտը տեխնոլոգիայի ոլորտի մասնագետներ պատրաստում է ամբողջությամբ անվճար եւ նույնիսկ շրջաններից կենտրոն հաճախող աշակերտներին ապահովում է ավտոբուսով:

Raising Digital Kids in Nagorno Karabakh

Շնորհիվ «Թումոբուսի»` այսօր արդեն յուրաքանչյուր շաբաթ մոտ 1030 աշակերտներ են հաճախում Թումո` ուսումնասիրելու իրենց նախընտրած մասնագիտացումները` ռոբոտաշինությունից, անիմիացիայից մինչեւ ֆիլմերի արտադրություն: Թումո Ստեփանակերտի ղեկավար Կորյուն Խաչատրյանն ասում է, որ կենտրոնը սաների համար ինքնադրսեւորվելու եւ աշխարհին իրենց աշխատանքները ներկայացնելու կարեւոր հարթակ է: Այն հնարավորություն է տալիս հակամարտության գոտում ապրող երեխաներին  լավ կրթություն ստանալ: Թումո Ստեփանակերտն իրականացնում է նաեւ Թումո բանակ ծրագիրը, որը զինծառայողներին ռոբոտաշինության, ծրագրավորման, համակարգչային գրաֆիկայի եւ թվային երաժշտություն ստեղծելու գիտելիքներ է տալիս: Նույն ծրագիրն իրականացվում է նաեւ Թումո Դիլիջանում եւ Երեւանում:

Raising Digital Kids in Nagorno Karabakh

16-ամյա Շուշանիկ Հայրիյանը Թումո գնացել է հետաքրքրասիրությունից ելնելով։ Հիշում է` առաջին տպավորությունները խառն էին, բայց մի բանում վստահ էր, Թումոն այն միջավայրն է, որտեղ ինքը շատ բան կսովորի։ Ամեն ինչ տրամադրող էր՝ մթնոլորտը, դասախոսները, որոնց համար ուսանողների կարծիքն ու գաղափարները շատ կարևոր են։

Թումո Ստեփանակերտում:

«Թումոն ինձ հնարավորություն տվեց գործնականում փորձել մի շարք մասնագիտություններ ու հմտություններ և կողմնորոշվել, թե ո՞րն է ինձ ավելի հոգեհարազատ։ Այստեղ ես հասկացա, որ ավելի շատ արվեստն եմ սիրում։ Թումոյում ստացած գիտելիքներս ու փորձս ինձ օգնեցին ընդունվել Դիլիջանի միջազգային դպրոցի վիզուալ արվեստի բաժինը»,-ասում է Շուշանիկը։

Այսօր նա առավելապես հմտացել է ինֆոգրաֆիկայի և գրաֆիկ դիզայնի ոլորտում։ Արդեն մի շարք կազմակերպությունների ու ընկերությունների համար ստեղծում է տվյալների վիզուալիզացիաներ և լոգոներ:

Չնայած Թումոյի նորարար մոտեցմանը, Լեռնային Ղարաբաղում թվային կրթությունը դեռահասների համար նորություն չէ: Դրա հիմքերը դրվել են դեռևս 2010-ին, երբ Ստեփանակերտում բացվեց առաջին ՏՏ զարգացման կենտրոնը, իսկ հետո Ղարաբաղի մի շարք դպրոցներում ներդրվեց  ՆՈՒՌ (նոր ուսումնական ռազմավարություն) ծրագիրը:

2013 թվականին Արցախի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետից կամավորներ Անի Ալավերդյանը, Ռուզաննա Հովսեփյանը, Աստղիկ Աղաջանյանը եւ Լիլիթ Առաքելյանը նախաձեռնեցին գյուղական համայնքերում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն ու թվային կրթությունը ներդնելու ծրագիրը, որի հաջողված օրինակներից մեկը Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղի ՏՏ (պատանի բնագետների) կիրակնօրյա դպրոցն է։ 

Raising Digital Kids in Nagorno Karabakh

Ծրագրի համակարգող Աշոտ Ավանեսյանի խոսքով, սկզբնական նպատակը  գյուղի դպրոցականներին ինֆորմատիկայի ու ծրագրավորման հմտություններ սովորեցնելն էր։ Նա խոստովանում է, որ չնայած սկզբնական արդյունքներն այնքան էլ ոգևորիչ չէին, այնուամենայնիվ, որոշեցին շարունակել նախագիծը։

«Սկզբում ոչ մի ֆինանասավորում չկար։ Համալսարանը միայն ճանապարհածախս էր տալիս։ Մենք` կամավորներս, հանրային տրանսպորտով հասնում էինք Ծմակահող գյուղի ճամփաբաժանը, իսկ այնտեղից արդեն գյուղապետը կամ դպրոցի տնօրենն իրենց մեքենաներով մեզ գյուղ էին հասցնում»,-ասում է Աշոտը։

Այժմ կիրակնօրյա դպրոցը գործում է Ղարաբաղի Կրթության, գիտության և սպորտի նախարարության ու «Արցախի ՏՏ կենտրոն» հիմադրամի ֆինանսական աջակցությամբ։ Ծմակահող գյուղի երեխաներից բացի, կիրակնօրյա դպրոց են հաճախում նաև հարևան Վանք, Գառնաքար և Շահմասուր գյուղի երեխաները: Սաներին ընտրում են ամառային երկշաբաթյա  ճամբարի ընթացքում։

Raising Digital Kids in Nagorno Karabakh

Լինում են աշակերտներ, որոնք կիրակնօրյա դպրոցում նախատեսված կուրսն անցնելուց հետո ուզում են շարունակել իրենց կրթությունը: Նման դեպքերի համար կազմակերպիչները լուծում են գտել։ Լավագույն ուսանողներին ներգրավում են դասավանդման պրոցեսում` սկզբում որպես  դասընթացավարի օգնական, իսկ հետո արդեն որպես դասընթացավար։

Մարտակերտի շրջանի Վանք գյուղից 16-ամյա Մարիամ Ղալայանն ասում է, որ գյուղաբնակ աշակերտների համար նման կրթական ծրագրերը լավ հնարավարություն են դպրոցական ծրագրից դուրս նոր գիտելիքներ ստանալու եւ իրենց ուժերը այլ ոլորտում փորձելու համար։ Ամեն կիրակի նա իր համագյուղացիների հետ հաճախում է կիրակնօրյա դպրոց, որտեղ օրվա մի մասը աշակերտ է, իսկ մի մյուս մասը՝ կրտսեր խմբերի դասընթացավար։

Ծրագրի համակարգող Աշոտ Ավանեսյանի հավաստմամբ, այս կերպ իրենք դասընթացավարների նոր սերունդ են պատրաստում:

«Եթե այսպես շարունակենք, ապա մոտակա ձորակի ամեն գյուղական դպրոց կունենա իր դասընթացավարը, և նման կիրակնօրյա դպրոցներ հնարավոր կլինի կազմակերպել ամեն գյուղում»,-ամփոփում է նա։

թողարկում

Հաղորդակցություն

հաջորդ պատմությունը