Կորցրած եւ գտած լույսը. սիրո պատմություն Ստեփանակերտից

Knar Babayan

Վեց տարեկանում (1995 թվականի ապրիլի 7-ին) ականի պայթյունից տեսողությունը կորցնելուց հետո Արտակ Բեգլարյանի կյանքն այլ ընթացք ստացավ։ Նա երբեմն մտածում է, որ տեսողության կորուստն իր համար միգուցե առավելություն էր, քանի որ խոչընդոտներն ու խնդիրները նրան լրիվ այլ մարդ դարձրին, այլ Արտակ։ 

20 տարի անց, նույն օրը, Արտակը, սակայն գտավ մեկ այլ «լույս», Արմինե Վարդանյանին, ով երեք ամիս առաջ դարձավ նրա կինն ու «հոգեւոր տեսողությունը»:

«Երբեք չեմ մտածել, որ հաշմանդամությունս ընտանիք կազմելու պարագայում կարող էր խոչընդոտ լինել։ Միշտ մտածել եմ, որ եթե հանդիպեմ մեկին, ով իմ պատկերացումներին կհամապատասխանի և ում կսիրեմ, ինձ կընդունի իմ թերություններով ու առավելություններով հանդերձ»,-ասում է Արտակը։

Տեսողության կորուստը նրան չի խոչընդոտել բարձրագույն կրթություն ստանալ Հունաստանում, Լոնդոոնում ու ԱՄՆ-ում։ Նա ակտիվ կյանք է վարում եւ թերեւս տեսողության խնդիր ունեցող միակ հայն է, ով բարձրացել է Արարատ լեռը։

Bright Love, a Tale from Stepanakert

թողարկում

Տաբուներ եւ ստիգմաներ

հաջորդ պատմությունը