Այսպիսին` ի ծնե

Մերրի Մկրտչյան

Ռեժիսոր դառնալու որոշմամբ ինստիտուտ ընդունվելը երազանքի ճանապարհի սկիզբն էր Վրեժ Վարժապետյանի համար: Նոր միջավայրում ընկերներ ու ոգեշնչում գտնելը, սակայն, կանխվեց համակուրսեցիների, այնուհետև բոլոր նրանց կողմից, որոնց համար պարզ դարձավ Վրեժի սեռական կողմնորոշումը, որը նա, չնայած ամեն ինչին, չէր թաքցնում երբեք: Իր նկատմամբ եղած հոմոֆոբիան արտահայտվեց դանակահարության փորձով, ինչից հետո Վրեժի համար ինստիտուտը դարձավ տագնապների ու պայքարի դաշտ: Այժմ, երբ նա 22 տարեկան է և շուտով կավարտի համալսարանը, Վրեժը բոլոր խոչընդոտները դիտարկում է որպես իր հիշողության անբաժանելի մի մաս:

Born This Way: Gay in Armenia

թողարկում

Հիշողություն

հաջորդ պատմությունը