Լեռնային Ղարաբաղ. երկու պատերազմ, երկու մայր

Knar Babayan

Խաղաղության եւ պատերազմի մասին պատկերացումները Լեռնային Ղարաբաղի Ասկերան քաղաքում ծնված եւ մեծացած 34-ամյա Ելենա Արզումանյանի մոտ լիովին փոխվեցին, երբ նա առաջին անգամ մայրացավ:

«Ղարաբաղից դուրս հայերն ու ադրբեջանցիները խաղաղ ապրում են կողք կողքի»,-ասում է Ելենան, որը 2013-ին տեղափոխվեց իր հայրենի Ասկերանից Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաք: Այստեղ ապրում է իր ամուսնու ընտանիքը: Քանի որ պատերազմի հիշուղությունները դեռ թարմ էին, նրան դժվար էր նոր իրականության հետ համակերպվելը:

«Մեր տան մոտ միմյանց հարեւանությամբ երկու մրգի խանութ կար: Դրանցից մեկում առևտուր էր անում Նադյան, որը փախտական էր Ղարաբաղի Փրջամալ գյուղից, իսկ մյուսում` ադրբեջանցի Էլմիրա խանումը: Ես միշտ մեր հայերից եմ առևտուր արել։ Ադրբեջանցիներից ենթագիտակցորեն եւ վախենում էի, և չէի վստահում։ Լեզուս չէր պտտվում անգամ քաղաքավարությունից դրդված բարևել։ Մի օր Էլմիրա խանումը, տեսնելով որ հղի եմ, փորձեց ինձ ելակ հյուրասիրել։ Գարնան սկիզբ էր, ելակը նոր-նոր էր հասել։ Քաղաքավարի հրաժարվեցի հյուրասիրությունից։ Հավանաբար, էլմիրան այդպես էլ չհասկացավ, թե ինչու իր ձեռքից այդպես էլ չվերցրի այդ ելակները։ Հիմա արդեն, երկար ժամանակ Ղարաբաղից դուրս ապրելով, գիտակցում եմ, որ սա ուրիշ երկիր է, ուրիշ հասարակություն ու մարդկային հարաբերություններ։ Այստեղ կարող է ղարաբաղցին ժենգյալով հաց թխել, իսկ ադրբեջանցին այն վաճառել»,-ասում է Ելենան:

Էլմիրան, արդեն մեկ տարի է այլեւս այդ խանութում չի աշխատում: Նրա տեղը մեկ այլ ադրբեջանցի կին է եկել: 

«Նա հաճախ է աղջկաս՝ Թամարային, միրգ հյուրասիրում։ Ես դեմ չեմ»,-ասում է 34-ամյա կինը:

Ելենան չորս տարեկան էր, երբ 1988 թվականին նրա մայրը` Ալլան, միացավ ղարաբաղյան շարժմանը, իսկ այնուհետեւ եղբայրների հետ միասին մասնակցեց պատերազմին: Նա այն մոտ 25 կանանցից էր, ովքեր մասնակցել են մարտական գործողություններին:

Ալլան նաեւ միայնակ մայր էր, հազվադեպ օրինակ խիստ ավանդապահ հասարակությունում:

«21 տարեկան էի, երբ Ելենան ծնվեց. ամուսին չունեի: Երբ տանը չէի, ծնողներս ու քույրիկս էին խնամում նրան: Պատերազմի տարիներին հաճախ էի երկար ժամանակով բացակայում», -հիշում է Ալլան, ով այսօր 55 տարեկան է:

Հակամարտությունը ներխուժեց նաեւ Ելենայի կյանք:

«Ես շատ կապված էի քեռուս՝ Արայիկի հետ։ Մի օր ինձ ասացին, որ նա զոհվել է: Երեկ նա կար, քայլում էր, այսօր ասում են չկա։ Այդ պահին միայն հասկացա, թե ինչ է պատերազմը, որն այսքան ժամանակ մեծերը խոսքերով փորձում էին բացատրել ինձ։ Ես նաեւ հասկացա, որ այն, ինչ կատարվում էր [տառապանքները], պետք է ավարտվեն: Բոլորը պետք է ապրեն։ Արայիկի մահից հետո ծնվեց նրա որդին՝ Արայիկ կրտսերը։ Բայց դա արդեն իմ Արայիկը չէր»,-հիշում է Ելենան:

Երեքամյա Թամարան խաղում է մոր բարձրակրունկներով` Ասկերանի իրենց տանը: Ելենան տարվա կեսն անցկացնում է Ասկերանում, որտեղ Թամարան հաճախում է մանկապարտեզ:

Թամարայի տիկնիկը:

Պատերազմական միջավայրում մեծացած լինելու պատճառով, Ելենայի` դաստիարակման մոտեցումը տարբերվում է իր մայրիկինից: «Ես Թամարային չեմ պարտադրում ուժեղ լինել, ինչպես մայրիկս էր ինձ պարտադրում: Թողնում եմ մեծանա իր համոզմունքներով, որպեսզի պատերազմից ինձ մնացած վախերը որեւէ կերպ չազդեն նրա վրա»,-ասում է Ելենան:

«Երբ բոլորը սկսեցին առաջին անհրաժեշտ իրերը հավաքել ու պատերազմի պատճառով տեղափոխվել Ղարաբաղից, ես մի արկղի մեջ դրեցի Ելենայի շորերն ու նկարների ալբոմները, որպեսզի, եթե կենդանի մնանք, հիշելու բան ունենանք։ Մորս ու Ելենայի հետ այդ արկղը ուղարկեցի Սևան»,-հիշում է 55-ամյա Ալլան:

Երբ 2500 բնակիչ ունեցող Ասկերան քաղաքը, որը սահմանագծից ընդամենը 18 կմ հեռավորության վրա էր գտնվում, դարձավ շատ վտանգավոր, քաղաքի կանայք եւ երեխաները տեղափոխվեցին Հայաստանի տարբեր բնակավայրեր: Ելենան հայտնվեց Սեւան քաղաքի Արեւիկ ամառային ճամբարի շենքում: Այնտեղ Ելենան կտրվեց իր առօրյայի մաս դարձած կրակոցներից, ձայնարձակներից եւ վիրավորված զինվորների տեսարաններից: 

«Ամեն առավոտ մեզ համար թարմ ձուկ էին բերում, հանգիստ նախաճաշում էինք ու գնում խաղալու։ Ոչ մի կրակոց եւ ռմբակոծություն չէր ընդհատում մեր խաղը: Աղջիկները կարող էին գեղեցիկ զգեստներ հագնել եւ զբոսնել այգում: Ես հասկացա, որ Ղարաբաղից դուրս մեկ ուրիշ խաղաղ կյանք կա»,-նշում է Ելենան։

1994-ի հրադադարից հետո մայրն ու աղջիկը կրկին վերամիավորվեցին Ասկերանում: Ալլան թողեց բանակը, վերանորոգեց մինչեւ շարժման սկսելն իր հիմնադրած սրճարանը եւ Ստեփանակերտում հիմնադրված «Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի օգնությամբ Ասկերանում մի շարք ծրագրեր իրականացրեց:

«Մենք կազմակերպում ենք բազմաթիվ համայնքային իրադարձություններ, ներառյալ նաեւ ֆիլմերի դիտում` աշխարհում առկա հակամարտությունների մասին, այնուհետեւ քննարկում ենք ունենում»,-ասում է Ալլան: ՀԿ-ն կազմակերպում է նաեւ նկարչական մրցույթ երեխաների համար` խաղաղության թեմայով:

Պատերազմի բացակայությունը խաղաղություն չի նշանակում: Փխրուն հրադադարը վերածվել է սառած կոնֆլիկտի, թեեւ դժվար է այն այդպիսին համարել, քանի որ սահմանագծում կրակոցներ հնչում են գրեթե ամեն օր: 2016 թվականի ապրիլի 1-ին մարտերը վերսկսեցին եւ տեւեցին չորս օր`ուրվագծելով լայնածավալ պատերազմի վերսկսման վտանգը տարածաշրջանում:

Ալլան տուն է վերադարձել պատերազմի ավարտին: «1988-ին շատերի պես ես էլ դարձա շարժման ակտիվիստ։ 26 տարեկան էի, դեռ տաքարյուն էի։ Ելենային թողեցի ծնողներիս մոտ ու ավտոմատը ձեռքս առա։ Մի տարի հրաձիգ էի։ Հետո տանկային գումարտակի բուժքույր էի»,-նշում է նա:

Ելենան` Ասկերանում: «Բակի երեխաները ինքանշեն խաղալիք հրացան ունեին։ Ես չունեի, գիտեի` մեր տանը իսկական ավտոմատ կա, պետք եղած դեպքում մայրիկս դրանով ինձ կպաշտպանի։ Մայրիկին քիչ եմ տեսել այդ տարիներին։ Լսել էի, որ բոլորի հայրիկները, եղբայրներն են պատերազմ գնացել։ Մեր տանը հայրիկ չկար, նրա փոխարեն, մայրիկս էր գնացել»,-ասում է Ելենան:

«Մեր տանը միշտ զենք կար, մարտական ընկերներս տանում, բերում էին։ Ելենային խաղալիք ատրճանակ էի գնել։Նրան տղայի նման էի դաստիարակում։ Մի օր կրակոցներից պատսպարվելով՝ Ելենան ներս վազեց տուն ու ասաց․ «Մամ չես թողնի չէ, որ թուրքերը [ադրբեջանցիները] ինձ սպանեն, դու ավտոմատ ունե՞ս չէ»: Ես սովորեցրել եմ նրան ինքնապաշտպանվել և ուժեղ լինել։ Ես չէի կարող ամբողջ ժամանակ նրա կողքը լինել։ Պատահում էր անգամ հարևանի մոտ էի թողնում ու դիրքեր գնում»,-հիշում է Ալլան:

Թամարան` իր տատիկի սրճարանում, Ասկերան: «2016թ․ ապրիլի 3-ին Ելենան քննություն ուներ Երեւանի Կառավարման ակադեմիայում։ Մարտի վերջ նրա ու Թամարայի հետ գնացիք Երևան։ Քննաշրջանում ես պետք է հոգ տանեի Թամարայի մասին։ Ապրիլի 2-ին, լսելով պատերազմի լուրը, ամեն ինչ թողեցի ու հետ եկա Ասկերան. [Թամարան մնաց հայրիկի հետ]»,-պատմում է Ալլան:

Ելենան ու Ալլան նայում են ընտանեկան հին ֆոտոները: «Մի անգամ մայրիկս ինձ այցելության եկավ: Շատ սիրուն [նոր] կարմիր կոշիկներ էր նվեր բերել, մեկ էլ կապույտ բաճկոն՝ գրպանները մինչև ծայրը լցրած “LOVE is” ծամոնով։ Երկար ժամանակ ամաչում էի հանգնել, որովհետև չէի կարող կիսվել գյուղացի երեխաների հետ, թեեւ ծամոնը բոլորին բաժանեցի»,-պատմում է Ելենան:

Ալլան իր թոռնիկի հետ` Ասկերանի իրենց տանը: Թամարան տարվա կեսն անցկացնում է այստեղ: «Քեռիներս որսորդներ էին, իրենց հետ հաճախ էի գնում որսի։ Կրակել դեռ փոքրուց գիտեի ու վատ չէի կրակում։ Երբ սկսվեց պատերազմը եղբայրներս ու հարազատներս կամավոր գնացին պատերազm։ Ուզում էի իրենց կողքին լինել, ես էլ գնացի։ Սումգայիթի դեպքերը վերջին կաթիլը եղան։Նրանք [ադրբեջանցիները] մեզ կռվել սովորեցրին։ Այդ ժամանակ հստակ մի բան էի միայն գիտակցում` կամ ադրբեջանցիները պետք է մեզ բոլորիս կոտորեն, կամ մենք պետք է կռվենք։ Մի

Ալլան մշակում է տան այգում աճող լոբիները: «Դեղորայքով պայուսակիս մեջ միշտ հարդարման պարագաններ ունեի։ Հիշում եմ` մի օր աչքերի մատիտը վերջացել էր, սովորական մուրով շպարվեցի։ Կինը պետք է միշտ խնամված լինի, անգամ պատերազմի դաշտում»,-հավելում է նա:

Թամարան ծածանում է Լեռնային Ղարաբաղի դրոշը: «Գիտեմ, շուտով հարցեր կտա ինձ: Սակայն չգիտեմ, որքանով ճիշտ է նրան պատմել ադրբեջանցիների հետ իմ ունեցած [անձնական] փորձառության մասին: Պե ՞տք է արդյոք նրան ասեմ, [որ ադրբեջանցիների հետ Ռուսաստանում շփվելիս] պետք է զգույշ լինի:

Տարիներ շարունակ Ելենան պայքարել է պատերազմից մնացած իր վախերի դեմ: Ամուսնանալուց հետո նա տեղափոխվել է Ռուսաստան, որտեղ տարիներ շարունակ ապրում է իր ամուսնու ընտանիքը: Ֆիզիկական տարածությունը բացեց Ելենային սիրտն ու միտքը եւ փոխեց իրականության ընկալումը:

Քանի որ տարվա կեսը Ելենան անցկացնում է Ասկերանում, նա կարծես ծվատված լինի իր աղջկան խաղաղ մանկություն ապահովելու ցանկության եւ պատերազմի մասին պատմելու պահանջի միջեւ:

«Դեռեւս լավ տարբերակ չեմ գտել բացատրելու իմ երեքամյա դստերը, թե ինչ է պատերազմը եւ խաղաղությունը, տարբերությունը մեր Ռուսաստանի կյանքի եւ մանկությանս փորձառության միջեւ: Ես հավանաբար կթողնեմ, որ նա անձամբ բացահայտի` տալով նրան հնարավորություն ապրելու Ղարաբաղում եւ ավելի խաղաղ կյանք ունենալու Ռուսաստանում»,-ասում է Ելենան:


Նոյեմբեր 2018, «Խաղաղարարներ» թողարկում

թողարկում

«Խաղաղարարները»

հաջորդ պատմությունը