Մայր ու դուստր `տղամարդկանց աշխարհում

Knar Babayan

Ֆիլմը պատմում է 37-ամյա Սվետլանա Հարությունյանի եւ նրա 17-ամյա դստեր Անաստասիայի մասին, որոնք մարտահրավեր են նետել ղարաբաղյան պահպանողական հասարակությանը` ընտրելով այնպիսի մասնագիտություններ, որոնք համարվում են տղամարդկային:

Ղարաբաղում կինը հիմնականում դիտարկվում է որպես մայր եւ տնային տնտեսուհի։ Այս տեսակետը խորապես արմատավորված է եւ թելադրում է, թե որ կամ ինչ տեսակի աշխատանք է «ընդունելի» կնոջ համար։

Մայրն ու դուստրը փորձում են կոտրել այս կարծրատիպը: Սվետլանան սակրավոր է աշխատում The Halo Trust մարդասիրական կազմակերպությունում, իսկ Անաստասիան էլ Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի սան է, պատրաստվում է դառնալ կադետ:

թողարկում

Իմ մարմինը, իմ ընտրությունը

հաջորդ պատմությունը