Համատեղելով զինվորական ծառայությունն ու մայրությունը

Լիլիթ Մխիթարյան

Ղարաբաղից 28-ամյա Աննա Սեինյանն արդեն 7 տարի է զինվորական ծառայության մեջ է։ 2017֊ին ընդգրկվեց նոր ձևավորվող հայ խաղաղապահ կանանց ջոկատում։ Իր ամենամեծ հաջողությունը համարում է ջոկատին միանալն ու առաջին հայ կին խաղաղապահ դառնալը: Իրեն զգում է, ինչպես ձուկը` ջրում:

2018-ին Աննան առաքելության է մեկնել Կոսովո` ծառայելով 6 ամիս։ Սեինյանը միայնակ մայր է, ծառայությանը զուգահեռ մեծացնում է 7 տարեկան տղային եւ 11 տարեկան աղջկան: Ծառայության պատճառով երեխաներն այժմ ապրում են Աննայի մոր մոտ։ Սեինյանը նշում է, որ առաքելությունը և երեխաների խնամքը համատեղելը բարդ է:

թողարկում

Իմ մարմինը, իմ ընտրությունը

հաջորդ պատմությունը