Նկարելով խաղաղություն՝ պատերազմի ժամանակ

Հայկական Այգեպար գյուղի երեխաներն ապրում են փամփուշտների ձայնի ներքո:

Նրանք ծնվել են Հայաստանի և Ադրբեջանի 31-ամյա հակամարտության առաջնագծերից մեկում: Գյուղը մի հովտում է, որն ադրբեջանական սահմանից ընդամենը 250 մետր հեռավորության վրա է գտնվում: Երկու ադրբեջանական հենակետեր նայում են Այգեպարին: Համայնքի բնակիչների համար կրակոցները սովորական են։ Դրանք համեմատաբար պակասել են վերջին 1-2 տարվա  ընթացքում։

Կրակահերթը շատ մոտ է, իսկ դպրոցն ու մանկապարտեզը ժամանակին հիմնական թիրախներն էին: Բայց շնորհիվ քրաուդֆանդինգի մի նախագծի, դպրոցն այժմ պաշտպանիչ պատ ունի: Պատը հիմա պաշտպանության երաշխիք է՝ անվտանգ դպրոց հասնելու համար: Երեխաները կարող են չվախենալ պատահական փամփուշտից: Նրանց համար այն նաև հնարավորությունների անվերջանալի աղբյուր է՝ Սուրբ ծննդյան լույսերը կախելու տեղ, նկարների կտավ, բեմ՝ անհամար խաղերի համար:

 Լուսանկարիչ Ավետիս Ավետիսյանը Այգեպարում մի օր է անցկացրել՝ վավերագրելով այն, թե ինչպես է գյուղը հրազենի անվերջ սպառնալիքի տակ մեծացնում երեխաներին:

Այգեպար գյուղը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանի մոտ: Այն մի հովտում է, որն անընդհատ գնդակոծվում էր ադրբեջանական զորքերի կողմից: Գյուղի երեխաներն ինձ սիրով թույլ տվեցին վավերագրել իրենց աշխարհը:

Սա Կարինան է: Նա երազում է դառնալ եգչուհի, փաստաբան կամ բժիշկ:

Այս փոքր համայնքի շատ շինություններ ու տներ կրում են հակամարտության սպիները:

Գյուղում, որը գտնվում է ադրբեջանական սահմանից ընդամենը 250 մոտր հեռավարության վրա, ապրում է շուրջ 200 ընտանիք:

-Դիանա, դու վախենո ՞ւմ ես կրակոցներից -Չէ, չեմ վախենում -Էդ ո ՞նց _Հմմ, դե ես փոքր ժամանակ կարատեի եմ գնացել

Պատի հյուսիսային հատվածը ճեղքվել ու վնասվել է փամփուշտներից, իսկ հարավային հատվածը լի է երեխաների նկարներով:

Այսօր երեխաները պատի վրա նկարում են դրոշներ ու խաղաղության նշաններ:

Իրենց նկարների միջոցով երեխաները վախը վերածում են առօրյա կյանքի գունեղ արտահայտության:

Հայաստանի ազգային խորհրդանիշ Արարատ լեռը երեխաների համար տարածված ու սիրված թեմա է:

Պատը դարձել է նրանց խաղերի ետնաբեմը:

Երեխաների նկարներն ու խաղերը նրանց առաջնագծի կյանքին սովորականության տարր են ավելացնում:

Պատի կառուցման ֆինանսավորումը քրաուդֆանդինգի միջոցով է իրականացվել՝ ներառյալ երեխաների ընտանիքների աջակցությունը:

Նվիրատվությունների շնորհիվ երեխաները կարող են ապահով կերպով հաճախել դասերին ու խաղալ դպրոցի բակում:

Գյուղը մշտապես ադրբեջանական կրակի տակ էր անցած տարիներին, դրանք հիմա չեն վերացել, բայց պակասել են, լսելի են օրվա մեջ 1-2 անգամ։ Տեղական իշխանությունները պայքարում են այստեղ ներդրումներ բերելու ու աշխատատեղեր ստեղծելու համար:

Չնայած վտանգին ու հակամարտությանը՝ Այգեպարում ապրող 700 մարդու համար գյուղն իր տունն է:

թողարկում

Վախ

հաջորդ պատմությունը