Հայ լրագրողներն առերեսվում են նոր իրավիճակների, նոր վախերի

Սերինե Գաբրիելյան

Այս հոդվածը թարմացվել է ՝ լրագրողների դեմ ներկայացված հայցերի բնույթի մասին առավել ամբողջական պատկերացում տալու համար: Տրվել է նաև Հայելի մամուլի ակումբի և Hayeli.am- ի ավելի ամբողջական նկարագրությունը:

2018 թվականի «Թավշյա» հեղափոխությունից հետո հայ լրագրողներն ընդհանուր առմամբ վայելում են աննախադեպ ազատություն: Երկրի մեդիամիջավայրի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների կողմից տրված «ոչ ազատ» գնահատականներին սկսել են հաջորդել ավելի դրականները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու հետ է կապվում մամուլի ազատության ժամանակահատվածը: Նա նախկինում լրագրող է եղել, նրա կինը՝ Աննա Հակոբյանը շարունակում է մնալ հայկական խոշոր օրաթերթերից մեկի խմբագիրը: «Լրագրողներ առանց սահմանների» 2 զեկույցներում արձանագրվել են փոփոխությունները. երկրի լրատվամիջոցների ազատության մակադակը բարձրացել է 18 միավորով:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը արձանագրում է հայաստանյան մեդիայի բարեփոխումները, սակայն զգուշացնում՝ նոր լրատվամիջոցները դարձել են Փաշինյանի կառավարության արձագանքը

Այսօր սակայն հայ լրագրողները դժգոհում են, որ ավելի ու ավելի սպառնալի և խոցելի իրավիճակներում են հայտնվում, մասնավորապես թրենդային են դարձել ոստիկանության կողմից անհանգստության աստիճանի հասնող խուզարկությունները և քաղաքական գործիչների պատրաստակամությունը դատի տալ տհաճ լուսաբանումների համար:

2019 թ. առաջին կիսամյակում գրանցվել է լրագրողների ու լրատվամիջոցների ներգրավվածությամբ նոր դատական գործերի աննախադեպ աճ։ Դրանց թիվը հասել է 56-ի, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում այն 10 էր։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նկատում է, որ այս աննախադեպ թիվը թերևս պայմանավորված է նրանով, որ ԶԼՄ-ներում և սոցիալական մեդիայում լայնորեն տարածված են մնում ատելության խոսքը, կեղծ (ֆեյք) լուրերն ու մանիպուլյացիաները, որոնք հաճախ որպես քննադատություն են մատուցվում. «Իհարկե, լինում են նաև դեպքեր, երբ պաշտոնյան փորձում է հաշվեհարդար տեսնել լրատվամիջոցի հետ, դրա համար է դիմում դատարան»:

Վերջին երեք ամիսների ընթացքում 33 լրատվական միջոցների դեմ դատական հայց է ներկայացվել: 33-ից 9-ի դեպքում հայցը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից է եղել: «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի հոկտեմբերյան զեկույցում ընդգծվել է, որ «դատական գործերի թվի աննախադեպ աճը պայմանավորված է նրանով, որ ԶԼՄ-ների մեծ մասը շարունակում է տարածել ատելության խոսք, ֆեյսբուքյան նորություններ, հանդես է գալիս կողմնակալ մեկնաբանություններով և մանիպուլյացիաներով»:




Զրպարտության համար լրագրողների դեմ դատական հայցերի թիվն աճել է:

«Մեդիա պաշտպան» կազմակերպության նախագահ Աղասի Ենոքյանը պնդում է, որ դատական գործերի աննախադեպ քանակը՝ ներառյալ նաև լրագրողներին ֆինանսական փոխհատուցման պահանջ ներկայացնելը, լրատվամիջոցներին ճնշելու նոր ձև է:

Նա նկատում է նաև, որ ոստիկանների այցերն էլ տարբեր խմբագրություններ հաճախ առանց հիմնավոր պատճառի են լինում, դեպք էլ կա, երբ տեխնիկան է առգրավվել: Օրինակ՝ News.am-ի խմբագրություն ոստիկանն այցելել էր լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար, այն բանից հետո երբ կայքում տեղադրվել էր ֆեյսբուքյան ուղիղ եթերում քաղաքական գործչի կողմից արված հայտարարությունը:

«Սա հավելյալ ճնշում է: Օրենսդրությունը պարզ նշում է, թե որ դեպքերում ԶԼՄ-ն պետք է բացահայտի տեղեկատվության աղբյուրը»,-ասում է նա՝ հավելելով, որ անընդունել է, երբ ԶԼՄ-ն ուղղակի վերահեռարձակում է որևէ ասուլիս, և ոստիկանությունն այցելում է խմբագրություն՝ պահանջելով տրամադրել բովանդակային հիմքեր օնլայն հեռարձակված տեսանյութի հետ կապված:

«Նրանք (իշխանությունը-խմբ) փորձում են լռեցնել մեդիային: Նրանք հույս ունենք, որ այդ կերպ մեդիան կվախենա և կդառնա ավելի ենթարկվող»,-ասում է նա:

Ոստիկանությունն ավելի շատ է այցելում մեդիաընկերություններ, առգրավվում սարքավորումներ, ինչը լրագրողները համարում են ճնշման և միջամտության նոր ձև:

Դեպքերը լուրջ սպառնալիք են ինչպես լրագրողների, այնպես էլ լրատվամիջոցների համար: Օրինակ ՝ ենթադրյալ զրպարտվողը ոչ հաճելի հոդվածից հետո պահանջել է լրագրողին վճարել մոտ 477,000 ԱՄՆ դոլար: Լրագրողները միջինում ամսական 400 եվրո են ստանում:

Ենոքյանն ավելացնում է՝ ճնշումներն էլ ընտրովի են կատարվում, հակափաշինյանական լրատվամիջոցներն ավելի շատ հարվածներ են ստանում:

Օրինակ, ընդդիմադիր լրատվամիջոց «Հայելի» ակումբի նկատմամբ բռնություն էր կատարվել. 4 հոգի ձվեր էին նետել ակումբի դռան վրա այն բանից հետո, երբ համանուն կայքում կառավարության քաղաքականությունը քննադատող հոդված էր հրապարակվել:

«Ես վախենում եմ, որ դրան կհաջորդեն նոր բռնություններ մեդիայի դեմ»,-նշում է Ենոքյանը:

Ընդդիմադիր «Hayeli.am»-ի և «Հայելի» ակումբի նախագահ Անժելա Թովմասյանն այժմ անհանգստացած է իր անվտանգության համար: Նրա փաստաբանը դիմել է իրավապահ մարմիններին պաշտպանական միջոցներ ձեռնարկելու համար, սակայն այդ պահանջը մերժվել է: «Յուրաքանչյուր հանցանք, խուլիգանություն, եթե տեղի է ունենում և չի պատժվում, ռիսկ կա, որ այն կարող է կրկնվել,-ասում է Թովմասյանն ու հավելում,-ես վախենում եմ, որ այս ամենը կարող է կրկնվել»:

Նա ասում է, որ լրագրողի աշխատանքը խոչընդոտել փորձած չորս երիտասարդները չեն զղջում իրենց արարքի համար, ինչի մասին վկայում են նաև սոցիալական ցանցերի նրանց էջերը: «Մենք տեսել ենք, որ նրանք շատ նկարներ ունեն կառավարության անդամների հետ, նրանք դա նույնիսկ չեն էլ թաքցնում»,-նկատում է նա:

Գլխավոր դատախազի խորհրդականը այս դեպքի մասին խոսել էր՝ ասելով, որ քրեական գործ է հարուցված: ՄԻՊ Արման Թաթոյանը ևս խոսել է այս մասին՝ նկատելով, որ սա մամուլի ազատության դեմ քայլ էր:

Բայց Թովմասյանը պնդում է՝ կառավարության արձագանք չկար, այն բավարար չէր: Նա վախենում է, որ իր կայքէջի և մյուս ԶԼՄ-ների դեմ հարձակումները շարունակական կլինեն: «Ես վստահ եմ, որ սա շարժում է ընդդիմադիր ԶԼՄ-ի դեմ: Ես համոզված եմ, որ դա հովանավորված էր իշխանության կողմից: Ես կրկնում եմ՝ դա ճնշում է մեդիայի դեմ»,-նկատում է նա:

Սակայն որոշ լրագրողների համար ամենամեծ սպառնալիքը կարող են լինել հենց լրատվամիջոցները:

Հայ լրագրող Դիանա Դավթյանն ասում է, որ բախվել է գրաքննության հետ նախկին աշխատավայրում. խմբագիրը հորդորել է անջատել ուղիղ եթերի հեռարձակումը այն բանից հետո, երբ նա հարց է տվել, որը խմբագիրը չի հավանել:

Լրագրող Դիանա Դավթյանի նյութը նախորդ տարվա հունիսին մերժվել էր այն բանից հետո, երբ նա «Ընդդեմ Սորոսի» ակցիայի մասնակիցներին ուղիղ եթերում հարցրել են, թե ինչպես կարող են բացատրել իրենց հայտարարությունները: Ակցիայի մասնակիցները չէին պատասխանել հարցին, նրան անվանել էին «պռովոկատոր» և կառավարության (Փաշինյանի) լրագրող: Ապա խմբագիրը զանգահարել էր օպերատորին և հորդորել դադարեցնել ուղիղ եթերը: Հենց սա է, ըստ Դիանայի, «ամենաաղետայինը»: «Նա ասաց ինձ, որ ես պետք է իմանայի, որ այդ մարդիկ նրա և մեր լրատվամիջոցի ընկերներն էին, և նրանց նման հարցեր չէր կարելի տալ»:

Իր խմբագրի այս քայլը նա գրաքննություն է որակում, իսկ խմբագիրը լրագրողին մեղադրում է քաղաքական ակտիվիստ դառնալու համար: Դավթյանն ասում է՝ իր դեպքը միակը չէ. Խմբագիրները հաճախ են հորդորում լրագրողներին «կնճռոտ» հարցեր չտալ իրենց ընկերներին:




Նա նկատում է, որ լրագրողները հաճախ խմբագիրների կողմից ճնշվում են. խմբագիրները փորձում են պաշտպանել իրենց ընկերներին «տհաճ» հարցերից:

Տիրայր Մուրադյանը թողեց իր աշխատանքը Sut.am-ում այն բանից հետո, երբ խմբագիրը փոխեց նրա հոդվածը՝ հեռացնելով փոխվարչապետ դարձած պաշտոնյայի խորհրդականի քրեական անցյալին վերաբերող հատվածը, 2018-ի հուլիսին, հեղափոխությունից մի քանի ամիս անց:

Նա նոր աշխատանք գտավ հետաքննող լրագրողների ՀԿ-ում: Տիրայրը հավելում է՝ իր հիմնական վախն այսօր այն է, որ ինչ-որ մեկը կարող է փորձել ճանապարհներ գտնել իրեն ճնշելու, որպեսզի փոխի այս կամ այն հոդվածի ընթացքը:

Լրագրող Տիրայր Մուրադյանը նկատում է, որ մեդիամիջավայրը բարելավվել է, բայց դեռևս կան պաշտոնյաներ, ովքեր փորձում են հսկողության տակ պահել իրենց առնչվող հրապարակումները:

Լրագրող Տիրայր Մուրադյանը նկատում է, որ մեդիամիջավայրը բարելավվել է, բայց դեռևս կան պաշտոնյաներ, ովքեր փորձում են հսկողության տակ պահել իրենց առնչվող հրապարակումները:

ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը համաձայն է՝ լրագրողներն իսկապես հայտնվում են ճնշման տակ: «Հեղափոխությունից հետո տեղի ունեցավ բևեռացման գործընթացի ակտիվացում, և լրատվամիջոցները հիմա բաժանված են քաղաքական, տնտեսական ճամբարների,-ասում է նա և հավելում,- կան գրաքննության ակնհայտ տարրեր, և տեսնում ենք, որ ԶԼՄ-ները եթե չսպասարկեն իրենց տերերի ու քաղաքական հովանավորների շահերը, ուղղակի չեն կարողանա գործել»:

Դիանա Դավթյանը ներկայումս այլ լրատվամիջոցում է աշխատում, վստահեցնում է՝ թույլ չի տա, որ իրեն գրաքննեն: Նա սակայն նկատում է, որ յուրաքանչյուր լրագրող չէ, որ տնտեսապես ազատ է, այսինքն՝ կարող է գնալ աշխատանքը կորցնելու ռիսկին.«Շատ լրագրողներ այսօր վախենում են կորցնել աշխատանքը և այդ պատճառով էլ գրաքննության են ենթարկվում: Նրանք հաճախ կարող են պայմանագրեր չունենալ և միանգամից հեռացվել աշխատանքից: Արդյունքում, հաճախ հանդիպում են դեպքեր, երբ լրագրողը սուր կամ ոչ հաճելի հարց է հնչեցնում և դա համարում են որևէ մեկի կողմից տրված «պատվեր»»:

Հիմա Դավթյանն աշխատում է այլ կայքում,. նա պնդում է՝ թույլ չի տա, որ իրեն գրաքննեն ապագայում ևս:

«Ի հավելում, այսօր մենք տեսնում ենք այսպես կոչված՝ «ֆեյք» ԶԼՄ-ներ, որոնք մեկ ամսվա կյանք են ունենում, ոչ ոք չի իմանում՝ ովքեր են նրանց աշխատակիցները, խմբագիրները, որտեղից են նրանք հայտնվել: Նրանց գրանցման մասին անգամ տվյալ չի լինում: Նրանք կարող են հրապարակել ամեն տեսակի ինֆորմացիա, բռնության ու ատելության կոչ անել, կեղծ լուրեր հրապարակել և ոչ ոք պատասխանատվություն չի կրում: Ես վախենում եմ, որ մեդիայի նկատմամբ վստահությունը կարող է  նվազել, և միայն իրավական ճանապարհով կարելի է լուծել այս խնդիրը»,-ասում է նա:

Նոր թրենդը, երբ պաշտոնյաները օգտագործում են ֆեյսբուքյան ուղիղ եթերը լրագրողներին մեկտեղելու համար ևս բարդացնում է խնդիրը, ասում են մեդիափորձագետները:

Հեղափոխության ժամանակ Փաշինյանը բավական ակտիվ օգտագործում էր ֆեյսբուքյան ուղիղ եթերները՝ դիմելու մարդկանց, քանի որ հեռուստաընկերությունները չէին հեռարձակում ընդդիմադիր շարժումը: Այսօր նա շարունակում է օգտագործել այս հարթակը հանրությանն ուղիղ դիմելու համար: Այդպես են անում նաև նրա թիմակիցներն ու ընդդիմադիրները:

Փաշինյանի կառավարությունն իր հետ բերել է մեդիայի հետ շփման նոր մշակույթ:

Ինչպես կան շատերը, ովքեր ցանկանում են բացահայտ խոսել խնդիրների մասին, այնպես էլ շատ են նրանք, ովքեր սոցիալական մեդիայից օգտվելով փորձում են խուսափել լրագրողների հարցերից:

Աշոտ Մելիքյանն ասում է՝ մի կողմից էլ պարզ է, թե ինչու են պաշտոնյաները նախընտրում ֆեյսբուքյան ուղիղ եթերները. «Նման կերպ նրանք վերահսկում են, որ չաղավաղվի իրենք խոսքը, հայտարարությունների բովանդակությունը»:

Մյուս կողմից, ըստ նրա՝ սա չպիտի նշանակի ավելի քիչ շփում լրագրողների հետ, ավելի քիչ հնարավորություններ «կնճռոտ» հարցեր տալու համար: «Եթե ԶԼՄ-ներն ազատ են իշխանությունների միջամտությունից, դա չի նշանակում, որ ազատ են ընդհանրապես»,-ամփոփում է նա:

թողարկում

Վախ

հաջորդ պատմությունը