Աղբն ամենուր է. Հայերը բախվում են թափոնների խնդրին

Լուսանկարները՝ Հակոբ Մարգարյանի

Հեղինակ՝ Նելլի Լազարյան


Հակոբ Մարգարյանի

Լուսանկարները՝ Հակոբ Մարգարյանի


Միակ նվերը, որը Հակոբ Միկոյանը ցանկանում էր իր 37-ամյակի համար, աղբն էր:

Նա ընկերներին և անծանոթներին խնդրեց մի տոպրակ աղբ հավաքել և տեղադրել այն «Facebook»- ում ՝ ցույց տալով, որ միանում են Հայաստանում աղբի դեմ իր պայքարին:

Միկոյանի համար աղբի լուսանկարները, որոնք դրվում էին նրա ֆեյսբուքյան էջում, ավելին արժեին, քան ցանկացած ավանդական նվեր կամ քարտ. Դրանք նշան էին այն բանի, որ իր նախաձեռնությունը հաջողում է:

Միկոյանն իր քարոզարշավը սկսեց հոկտեմբերին ՝ հայրենի Վանաձորից, որը Երևանից մոտ 130 կմ հյուսիս ընկած փոքրիկ մի քաղաք է: Նրան ոգեշնչել էր Էստոնիայում աղբ հավաքելու արշավը:

«Ես մի փոքր վերափոխեցի մտահղացման ենթատեքստը`շեշտը դնելով ոչ թե աղբը մաքրելու, այլ չթափելու վրա։ Մենք ամոթանք ենք տալիս նրանց, ովքեր աղբ են թափում, նրանց, ովքեր հանդուրժող են (խնդրի հանդեպ): Անընդհատ կրկնում եմ, որ ամոթ չէ աղբը գետնից վերցնելը, ամոթ է աղբի մեջ ապրելը», - ասում է Միկոյանը:

Ամենուր թափված աղբը Հայաստանում մեծ խնդիր է: Համաշխարհային բանկի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ երկիրն աշխարհում վեցերորդն է՝ մեկ շնչին բաժին ընկնող թափոնների ծավալով, մեծամասամբ ՝ արդյունաբերական թափոնների պատճառով:


Նուբարաշենի քաղաքային աղբավայրը Հայաստանի ամենախոշոր աղբավայրնէ՝ 52 հեկտար տարածքով, այստեղ առնվազն 10 միլիոն տոննա աղբ է կուտակված։

Նուբարաշենի գործող աղբավայրի կողքին քննարկվում է կառուցել նոր սանիտարական աղբավայր. ՀՀ կառավարության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) միջև կնքվել է վարկային համաձայնագիր։

Կենցաղային թափոնների մեծ մասը՝ տարեկան 300,000 տոննա, կուտակվում է հենց այստեղ։ Իսկ աղբավայր մտած թափոնները վերամշակման չեն ենթարկվում։


Կենցաղային թափոնները ՝ քաղաքացիների կողմից արտադրված աղբը, նույնպես խնդիր է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աղբահանությունը գերակա խնդիր է համարում: Կառավարությունը վերջերս աշխատանքային խումբ կազմեց, որին հանձնարարված էր ամբողջ երկրում ստեղծել թափոնների հավաքման, տեղափոխման, տեսակավորման և վերամշակման արդյունավետ համակարգ:

Փաշինյանը նշել է, սակայն, որ ամենակարևոր փոփոխությունը պետք է տեղի ունենա Հայաստանի քաղաքացիների կողմից:

«Հայաստանի Հանրապետությունը, ցավոք, ծածկված է աղբով, և մեր երկիրը գտնվում է աղբի տակ: Աղբի հետ հարաբերություններում հաշտության մթնոլորտ է, այս իրավիճակը պետք է փոխվի»,- ասել է կառավարության ղեկավարը 2019-ի դեկտեմբերի իր ելույթում:

«Հայաստանում մենք աղբին պետք է պատերազմ հայտարարենք: Ես չեմ ասում, որ այդ պատերազմում մենք բլից-կրիգով կարող ենք լուծել: Առնվազն անհատական մակարդակում աղբի նկատմամբ անհանդուրժողականության գիծ պետք է որդեգրենք»:

Ակտիվիստ Միկոյանի նախաձեռնությունը կենտրոնանում է անձանց վրա. Նա և իր համախոհները մարդկանց կոչ են անում աղբ չթափել և փորձում են համոզել նրանց ՝ փոխելու իրենց սովորությունները:

Նա ասում է, որ մարդիկ տարբեր կերպ են արձագանքում. Մինչ ոմանք նկատողությունից վիրավորվում են և փորձում են խնդիրներ առաջացնել, մյուսները ներողություն են խնդրում: Եղել են դեպքեր, երբ անձը աղբ նետողից դարձել է աղբի դեմ պայքարի ակտիվ քարոզող:

«Մի անգամ, երբ ԱԺ պատգամավորներից մեկին նկատողություն արեցինք, սիգարետի մնացուկ էր գցել, նա ներողություն խնդրեց, գետնից վերցրեց և աղբամանը գցեց, որից հետո արդեն դարձավ աղբի դեմ պայքարող ակտիվ մասնակիցներից մեկը»,-նշում է նա։

Անցած հինգ ամիսների ընթացքում Միկոյանի նախաձեռնությունը մեծ տարածում գտավ իր հայրենի քաղաքում և Երևանում: Մի շարք համակիրների կողմից այդ թվում` դերասաններ, ուսանողներ, պետական ​​պաշտոնյաներ և խորհրդարանի անդամներ, շուրջ 55 միջոցառում է անցկացվել:

Հայաստանի հարավ-արևելյան մարզի՝ Վայոց ձորի նախկին փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը, պաշտոնավարման ընթացքում «Մաքուր Հայաստան» ծրագրի պատասխանատուն էր  (2018-ի հուլիսից մինչև 2019-ի հուլիս):

Ծրագրի արդյունքում մարզը երկու անգամ ճանաչվել է ամենամաքուրը։

«Մարզում ես աղբի խնդիրը մասամբ լուծեցի, քանի որ նախ համայնքի ղեկավարներն էին ամենօրյա աշխատանք կատարում, և հետո մենք շեշտը դնում էինք քաղաքացու իրավագիտակցության վրա։ Մյուս մարզերի բնակիչների համեմատ՝ վայոցձորցիները, կարելի է ասել, գիտեն աղբի տեղը որտեղ է»,-ասում է նա։

Երևանում «Էկո աղբ» տեղական հասարակական կազմակերպությունը նույնպես հաջողությամբ ներդրել է աղբի վերամշակումը և լավացրել թափոնների հեռացումը ներքին մակարդակում:


ՀԿ-ն այցելում է բակեր ու թաղամասեր՝ բնակիչներից հավաքում թուղթ, պլաստիկ, պոլիէթիլեն, ապակի և հանձնում վերամշակող ընկերություններին։

«Էկոաղբ» հասարակական կազմակերպությունն արդեն շուրջ 2 տարի զբաղվում է թափոնների հավաքագրմամբ ու տեսակավորմամբ։

Այս պահի դրությամբ նախաձեռնությունը 2267 ծառ է փրկել, և միայն նրա շնորհիվ, որ մարդիկ սկսել են տեսակավորել աղբը


«Էկո աղբ» ՀԿ նախագահ Հռիփսիմե Մկրտչյանն ասում է, որ իրենք աշխատում են աղբի վերամշակման մի շարք կազմակերպությունների հետ `իրենց հավաքած թափոնները տնօրինելու համար: ՀԿ-ն աշխատում է նաև տեղական վերամշակող գործարանների հետ, որոնք վերամշակված թափոնները, ինչպես և պլաստիկը, վերածում են տեղական շուկայում վաճառվող ապրանքների:

«Կան պլաստիկի արտադրամասեր, որոնք տարատեսակ պլաստիկ իրերը վերածում են կախիչների, դույլերի, ծաղկամանների, որոնց արժեքը 30-40% ավելի ցածր է, քան ներկրված նույն ապրանքներինը։ 10-ից ավելի թղթի արտադրամասեր կան, որոնք արտադրում են ոչ միայն ստվարաթղթե տուփեր, այլ նաև զուգարանի թղթեր։ Ունենք նաև պոլիէթիլենի վերամշակման գորածարաններ, որոնք աղբի տոպրակներ են ստանում և որոնց արժեքը կրկին շատ ավելի ցածր է, քան ներկրվածներինը»,-ասում է նա:

Նա ավելացնում է, որ վերամշակման նկատմամբ հասարակության հետաքրքրությունը օրեցօր ավելանում է: ՀԿ-ի հաշվարկների համաձայն իրենց աշխատանքներում ներգրավված է մոտ 20,000 մարդ, ներառյալ մոտ 400-500 ընտանիքներ, ինչպես նաև այլ կազմակերպություններ և շահագրգիռ կողմեր:


Հայաստանում ավելի քան 30 աղբ վերամշակող գործարաններ կան՝թուղթ, ապակի, պլաստիկ։

Վերամշակման հսկա գործարանի հումքը աղբավայրից հավաքած ջարդված շեշերն ու ապակիներն են։

Գործարանն ապակու ջարդոնները աննշան գնով վերցնելով շարունակում է շշերի արտադրությունը

Ավելի ու ավելի շատ քաղաքցի է իմանում, որ ինչպես ապակին, այնպես էլ պլաստիկը, թուղթը աղբ չեն։

Վերամշակման գործընթացը Հայաստանում նոր է սկսում կատարելագործվել։

Սովորական ապակե շիշը քայքայվում է ավելի քան 1000 տարի ժամկետում, և եթե դրանք չմշակվեն, կարճ ժամանակահատվածում մեր մոլորակը աղբով կլցվի:

Վերամշակված ապակու արտադրանքը վաճառվում է ոչ միայն ներքին շուկայում, այլ նաև արտահանվում Հայաստանից դուրս։

Ապակու գործարանը Հայաստանում աշխատում է 1990-ականներից, տարատեսակ հուշանվերներ է պատրաստում, նաև կոնյակի շշեր:


«Էկո աղբ»-ը կենտրոնանում է մարդկանց կրթելու վրա, սովորեցնում՝ թե ինչ ազդեցություն է ունենում աղբը շրջակա միջավայրի վրա. «Օրինակ ասում ենք, որ յուրաքանչյուր 58 կգ թուղթը համապատասխանում է մեկ 11 մետրանոց ծառի, այսինքն՝ փրկելով թղթերը, փրկում են ծառերը։ Այս պահի դրությամբ նախաձեռնությունը 1500 ծառ է փրկել, և միայն այն բանի շնորհիվ, որ մարդիկ սկսել են տեսակավորել աղբը»,-ասում է Մկրչյանը։

Նա նշում է, որ Երևան քաղաքում պլանավորվում է աղբի համար տեղադրել  տեսակավորման հանրային աղբարկղեր, ուստի բնակիչների համար տեսակավորումն ավելի հեշտ կդառնա:

«Ճիշտ  ճանապարհը մշակույթի փոփոխությունն է, կրթական համակարգի  բարելավումն է։ Օրենսդրորեն էլ, իհարկե պետք է այդ հարցին անդրադառնանք, բայց ամենակարևոր խնդիրը քաղաքացիական գիտակցությունն է»,- ասում է նա։

«Որևէ մեկը մեզ մեր տանը չի տուգանի, եթե հանկարծ որոշենք աղբը գցել հատակին, բայց չենք գցում, հետևաբար  եթե քաղաքացու մոտ այդ գիտակցությունը ձևավորվի, որ բակն էլ, փողոցն էլ իրենն է, բոլորս կսկսենք մեր քաղաքի, մեր պետության հանդեպ սրտացավ լինել»:  

«Շատ շուտ աղբի տեսակավորման համապատասխան աղբամաներ կունենանք քաղաքում և աղբի քանակը միանշանակ կնվազի»,-նշում է նա։ 

Կառավարությունը աղբ թափելու համար նաև տուգանքներ է սահմանել: Ոստիկանությունից հայտնում են, որ 2019 թվականին տուգանվել է 1854 վարորդ:

Իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ, պատգամավոր Գևորգ Պապոյանը նույնպես աղբահանության մասին օրենք է մշակել: Օրենքի նախագիծը սեփականատերերին պարտավորեցնում է մաքրել և հեռացնել բոլոր թափոնները նախքան իրենց գույքը վաճառելը:

Պատգամավոր Գևորգ Պապոյանը նշում է, որ չնայած տուգանքներն ու օրենքները կարևոր են, ամենամեծ փոփոխությունը պետք է գա հենց հասարակությունից:


թողարկում

Բողոք

գլխավոր
Chai-khana Survay