Անահիտ Ղազարյանն (30 տարեկան) ու Գոհար Խաչտրյանը (40 տարեկան) ստեղծել են «Ականջօղ փոդքասթը»՝ առաջին հայերեն փոդքասթը, որն ամբողջովին նվիրված է ֆեմինիզմին։ 2019-ի հունիսից երկու ֆեմինիստները բարձրաձայնում են կանանց նկատմամբ ճնշումներին առնչվող խնդիրներ։

Փոդքասթի հեղինակներն ապրում են Երևանում։ Հայաստանում «ֆեմինիզմ» եզրույթը կամ չի հասկացվում կամ բացասական է ընկալվում հանրության կողմից։

Հայաստանում շատ են ընտանեկան բռնության դեպքերը։ Երկիրն առաջիններից է աշխարհում սեռով պայմանավորված աբորտների թվով։

Անահիտն ու Գոհարն ասում են՝ ժամանակն է կոտրել բոլոր տաբուները և պատմել հայ կանանց ֆեմինիզմի մասին՝ հայերենով։


թողարկում

Բողոք

գլխավոր
Chai-khana Survay