Տղամարդ գորգագործը Հայաստանից
Ուշադրություն
դիտումներ` 1757
լեզու: 

Երբ Սամվել Միքայելյանը դեռ փոքր տղա էր, կարող էր ժամերով հետևել հարևան Մարգո տատի մատների շարժումներին, որոնք սահում էին դազգահի վրայով՝ հյուսելով գորգի հանգույցները։ Այդ ժամանակվանից նա որոշեց դառնալ գորգագործ` անկախ այն հանգամանքից, որ Հայաստանում գորգագործությունը համարվում է կանացի գործ։

Այսօր արդեն 53 տարեկան Սամվելը հավատարիմ է իր երազանքին։ Նա Հայաստանի այն քիչ գորգագործ տղամարդկանցից է, ում համար այս արհեստը սեռ չի ճանաչում։  

Սամվելն իր գորգերը գործում է երկու համագյուղացիների՝ Սրբուհի Մարտիրոսյանի և Մարթա Գասպարյանի հետ նույն դազգահի վրա` Երևանից 30 կմ հեռավորության վրա գտնվող Սասունիկ գյուղի մշակույթի տանը։ Սամվելի ընտանիքն այս գյուղ է տեղափոխվել Խորհրդային Ադրբեջանից դեռևս 1970-ականներին և մինչ օրս այնտեղ է ապրում։ Սամվելի տատը նույնպես գորգագործ է եղել, չնայած տատի գործած ոչ մի գորգ չի հասել նրան։

Գորգագործությունից բացի, Սամվելը թխում է լավաշ, զբաղվում դերձակությամբ ու միեւնույն ժամանակ միայնակ մեծացնում իր երկու որդիներին։


Masculinities, April/May 2019

Չայխանա
Մեր մասին
|
© Հեղինակային իրավունքներ